Յունիբանկը թողարկել է 9.75% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր, համապատասխանաբար, 9.75%  և 5% տարեկան եկամտաբերությամբ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։ 

Դրամային պարտատոմսերի թողարկման  ծավալը  կազմում է 2 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝  5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Պարտատոմսերը  կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում  կամ մասնաճյուղերում: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 09.09.2024թ.: Տեղաբաշխման և ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում՝  AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Ծրագրային ազդագիրը  (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img