Հայաստանի ֆոնդային բորսան և Աբու Դաբիի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը և ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, հայտնում է ին Հայաստանի ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունը։

Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնական տնօրեն Սաքեր Ասլանը։

ՀՖԲ-ն կարևորում է փորձի փոխանակման անհրաժեշտությունը և գործընկերային ծրագրերի իրականացումը, որոնք կծառայեն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը, և հնարավորություն կստեղծեն գտնելու ուղիներ, որպեսզի երկկողմանի բացվեն շուկաները օտարերկրյա պոտենցիալ ներդրողների համար: Բորսաների նպատակն է ներդնել մասնագիտական փորձը և համատեղ ծրագրերի միջոցով նպաստել մրցունակ կապիտալի շուկայի ստեղծմանը:

Այս գործընկերության միջոցով Հայաստանը, և մասնավորապես, Հայաստանի ֆոնդային բորսան նպատակ ունեն դառնալ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի դինամիկ շուկաները կապող կարևոր կամուրջ՝ նպաստելով փոխշահավետ ֆինանսական ծրագրերի իրականացմանը։

Հատկանշական է, որ մայիսին Աբու Դաբիում AIM Congress ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները հրավիրված էին Աբու Դաբիի ֆոնդային բորսա, որտեղ ծանոթացել են բորսայի գործառույթներին, նոր առևտրային հարթակի հնարավորություններին և փոխանակվել փորձով։ Համաժողովին հետևել են երկու բորսաների մասնագետների միջև տարբեր քննարկումներ և փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումներ, որոնցով էլ հիմք է դրվել այսօրվա փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։

Կողմերը լիահույս են, որ համագործակցության այս նոր շրջափուլը կստեղծի նոր հնարավորություններ և աճի նախապայմաններ երկու բորսաների համար՝ ամրապնդելով վերջիններիս դիրքերը որպես ֆինանսական շուկայում առանցքային խաղացողների:

Աբու Դաբիի ֆոնդային բորսայի մասին

ADX-ը արաբական տարածաշրջանի երկրորդ խոշոր արժեթղթերի շուկան է, որտեղ իրականացվում է բաժնետոմսերի, պետական և կորպորատիվ պարտատոմսերի և այլ ֆինանսական գործիքների առևտուր: ADX-ը հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն հոլդինգային ընկերություններից մեկի՝ ADQ-ի մասը, որն ունի խոշոր ձեռնարկությունների լայն պորտֆել, որոնք ընդգրկում են Աբու Դաբիի դիվերսիֆիկացված տնտեսության հիմնական ոլորտները:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img