Հայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հայաստանում խողովակների արտադրությամբ զբաղվող «Տանիք Վայք» ընկերությունը հիմնադրել է ավազապոլիմերային սալիկների արտադրություն, որի հումքը վերամշակված պլաստիկն է ու ավազը։ Ընկերության արտադրած սալիկներն ամուր են և երկարակյաց, օգտագործվում են քաղաքային ու բակային տարածքներում։ Այս մասին հայտնում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Գաղափարը բիզնես դարձնելու գործում ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ձեռք են բերվել արտադրական հաստոցներ:

«Մենք արտադրում ենք էկոլոգիապես մաքուր սալիկներ: Պլաստմասը ստանում ենք արևի ուղիղ ճառագայթներից, ինչի հետևանքով այն վնասակար նյութեր չի արտադրում և էկոլոգիապես մաքուր է համարվում, ինչը թույլ է տալիս այն օգտագործել մարդաշատ վայրերում։ Մենք ունենք խողովակի արտադրամաս, հետո ունեցանք գաղափար զբաղվել ջրաչափի արկղերի ու սալիկների արտադրությամբ։ Ունեինք գաղափարը, բայց համապատասխան ֆինանսավորում չունեինք։ Դիմեցինք Ակբա Լիզինգին, որի օժանդակությամբ ձեռք բերեցինք ամբողջությամբ ավտոմատացված սարքավորումներ, տեղափոխման և կարգավորող մեքենաներ»,- նշել է «Տանիք Վայք» ընկերության գործադիր տնօրեն Գոռ Սայամյանը։

Սալիկների արտադրության ծավալը ամսական 55 տոննա է։ Այս պահին արտադրանքը սպառվում է միայն տեղական շուկայում, առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնվել՝ ստեղծելով նստարաններ, աղբամաններ, տանիքի ծածկեր ու այլ արտադրանքներ:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img