Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Բիբլոս Բանկ Արմենիան ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։

Ֆակուլտետում հոբելյանական տարին բուռն է լինելու, սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային գիտաժողով, հանդիսավոր նիստ, ինչպես նաև Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփող նկարազարդ գիրք-ալբոմի հրատարակում և ֆակուլտետի մասին տեսաֆիլմի ստեղծում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Ֆակուլտետը ավանդաբար պրոֆեսիոնալ կադրեր է պատրաստում, որոնցից շատերը տարիներ շարունակ մեծապես նպաստել և նպաստում են պետության համար ռազմավարական կարևորություն ունեցող կառույցների զարգացմանը թե՛ ֆինանսական ոլորտում, թե՛ դրանից դուրս։ Ուրախ եմ, որ ֆակուլտետը շարունակում է կրթել և ոգեշնչել նոր սերունդներին նույնպես, և հպարտ եմ, որ Բիբլոս Բանկ Արմենիան աջակցում է այս առաքելությանը»,- ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը նույնպես ֆակուլտետի շրջանավարտ է:

«Հոբելյանը հիանալի առիթ է արժևորելու ձեռքբերումները և նախանշելու անելիքները: Շուրջ մեկդարյա փորձառություն ունեցող ֆակուլտետը քայլ առ քայլ, վստահորեն առաջ է շարժվում: Մենք հավատարիմ ենք մեր ստանձնած կարևոր առաքելությանը, և այդ ճանապարհին Ֆակուլտետի համար կարևոր նախաձեռնություններում մեր կողքին են մեր գործընկերները: Բիբլոս Բանկ Արմենիայի հետ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն արդյունավետ և ընդգրկուն համագործակցության հարուստ փորձ ունի, որի շրջանակում Բանկի կողմից Ֆակուլտետի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Մենք բարձր ենք գնահատում Բանկի հետ մեր ամուր գործընկերությունը և լիահույս ենք, որ երկկողմ փոխգործակցության նոր նախագծեր ևս կկարողանանք կյանքի կոչել: Շնորհակալություն մեր կողքին լինելու համար»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:

Հոկտեմբերի 8-10-ը կայանալիք գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու Հարվարդի, Կորնելի, Սորբոնի, Ազորեի, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի, Սանկտ-Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և բարձր վարկանիշ ունեցող այլ առաջադեմ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնական:

Հոբելյանական միջոցառումների հաջորդ կարևոր իրադարձությունը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հանդիսավոր նիստն է, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում շուրջ 1300 հյուրի մասնակցությամբ։

Բիբլոս Բանկ Արմենիան Ֆակուլտետի կողքին է մի շարք այլ նախաձեռնություններում ևս: Բանկը և ԵՊՀ-ն միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։ Մասնավորապես, 2023 թ. Բանկի և համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողներ ստանում են Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img