OVIO-ն գործարկեց նոր «All in» փաթեթը 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. OVIO-ն հայտարարեց նոր «All in» ամենը մեկում փաթեթի մեկնարկի մասին, որին միանալու դեպքում բաժանորդները ծառայությունները կստանան 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով*, հայտնում է OVIO-ի մամուլի ծառայությունը։

Փաթեթը ներառում է՝

  • Մինչև 300 Մբ/վ արագությամբ տան ինտերնետ
  • 182 հեռուստաալիք
  • 25,000 ֆիլմեր և սերիալներ Wink TV հարթակում
  • Wi-Fi 6 գերհզոր սարք
  • ֆիքսված հեռախոսակապի 700 րոպե խոսելաժամանակ

Նոր «All in» փաթեթի շրջանակում թվային հեռուստատեսության ծառայությունը մատուցվում է ժամանակակից Wink TV և օնլայն կինոթատրոն հարթակով։ Վերջինս ապահովում է բազմաժանր TV ալիքներ, ավելի քան 50,000 ֆիլմեր և սերիալներ, բազմազան ժամանցային և ուսուցողական բովանդակություն թե մեծերի, թե փոքրերի համար։ Wink TV-ն բացառիկ հնարավորություն է տալիս ներառված հարուստ բովանդակությունը մեկ օգտահաշվով դիտել միաժամանակ 5 ցանկացած սարքով՝ սմարթ հեռուստացույցով, սմարթֆոնով, պլանշետով կամ պարզապես բրաուզերի միջոցով մուտք գործելով wink.am կայք: Հատկանշական է, որ Wink TV և օնլայն կինոթատրոն հարթակից կարելի է օգտվել ցանկացած վայրում՝ պարզապես ունենալով ինտերնետ կապ որևէ մատակարարից։

«OVIO-ի նոր «All in» փաթեթը հարմար է, որովհետև ստեղծված է տան համար նախատեսված բոլոր թվային ծառայությունները մեր բաժանորդներին հասանելի դարձնելու նպատակով։ Այն նաև խնայելու շատ լավ հնարավորություն է տալիս, քանի որ բոլորը մեկում ծառայություններն էական ավելի մատչելի են, իսկ մինչև նոյեմբերի 30-ը ծառայություններին միանալու դեպքում կգործի 50% զեղչ բաժանորդագրության առաջին 3 ամիսների ընթացքում։ Մենք միշտ ձգտում ենք առաջարկել նորարարական և հարմարավետ լուծումներ՝ միաժամանակ ապահովելով մատչելիություն և բարձր որակ։ OVIO-ն շարունակում է զարգացնել իր ծառայությունները՝ մեր օգտատերերին առաջարկելով ոլորտի լավագույն փորձը»-նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ ֆարամազյանը։

*«All in տարեկան III» փաթեթի շրջանակում առաջին 3 ամսում 9900 դրամ ամսավճարի փոխարեն 4950 դրամով օգտվելու հնարավորությունը կգործի «Բացահայտի՛ր նորովի» հատուկ առաջարկի շրջանակում մինչև նոյեմբերի 30-ը բաժանորդագրվելու դեպքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img