Դեպի Դուբայ. Նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Բիբլոս Բանկ Արմենիայի World Elite Mastercard քարտապաններն ունեն դեպի Դուբայ ուղևորություն շահելու հնարավորություն։

Բանկի պրեմիում քարտապանները կարող են մասնակցել Mastercard-ի հետ համատեղ անցկացվող արշավին, շահել 2 անձի համար հինգօրյա ուղևորությունն ու մեկնել Դուբայ իրենց հարմար օրերին (2025 թ․ մարտին կամ ապրիլին), հաղորդում է Բիբլոս բանկի մամուլի ծառայությունը։

Խաղարկությանը մասնակցելու համար հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը անհրաժեշտ է կատարել 5 և ավելի անկանխիկ վճարում ընդհանուր 500,000 և ավելի ՀՀ դրամի չափով։

Հաղթողը կընտրվի սոցիալական ցանցերում ուղիղ եթերում պատահականության սկզբունքով դեկտեմբերի սկզբին։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Մանրամասները հասանելի են Բանկի պաշտոնական կայքում:

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img