ԱրարատԲանկ և Մատենադարան. Գիտության և մշակույթի նորարարական համագործակցություն

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդեն 13-րդ անգամ «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբում գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող աշխարհի կարևոր հաստատություններին: 13 տարիների ընթացքում Մատենադարանը հյուրընկալել է  ավելի քան 130 միջազգային կառույց, հարյուրավոր մասնագետների, հաստատել նոր գործնական կապեր:

Մատենադարանը, ըստ էության, Հայաստանում գրավոր ժառանգության վերականգնման միակ պրոֆեսիոնալ կենտրոնն է և լավագույններից տարածաշրջանում: Բաժինն իր գոյության ավելի քան 60 տարիների ընթացքում կուտակել է հսկայական մասնագիտական փորձ՝ վերականգնելով հազարավոր ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր ոչ միայն սեփական հավաքածուներից, այլև Հայաստանի մյուս թանգարաններից ու գրադարաններից։

ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով մշակութային ժառանգության պահպանման իր առաքելությանը, ֆինանսավորել է Մատենադարանի նոր կենսաքիմիական լաբորատորիան: Լաբորատորիայի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարի շրջանակներում, որը ևս ֆինանսավորվել է ԱրարատԲանկի կողմից։ Սեմինարը կանցկացվի հոկտեմբերի 9-12-ը:

Արա Խզմալյանը նշում է․ «ԱրարատԲանկի աջակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Մատենադարանի համար՝ ընդլայնելով գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման հնարավորությունները: Այս նախաձեռնությունը համահունչ է Մատենադարանի զարգացման նոր ռազմավարությանը, որը նպատակ ունի ընդլայնել հաստատության դերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում՝ ներառելով աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնները»։

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Մատենադարանի ղեկավարությանը։ Այս ազնվագույն գործին առնչվելու հնարավորությունը մեզ համար անգնահատելի է։ Այսօր ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կշարունակենք մնալ ձեր հավատարիմ գործընկերների շարքում։

Անձամբ ես մեծ կարևորություն եմ տալիս ձեռագրերի պահպանմանը։ Ուսանողական տարիներիս, որպես արևելագետ պատիվ եմ ունեցել Մատենադարանում ուսումնասիրել արաբական ձեռագրերը։ Այդ փորձառությունը ինձ ավելի խորը գիտակցություն է տվել մեր մշակութային ժառանգության կարևորության մասին։

Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև համագործակցությունը ոչ միայն ներդրում է հայ մշակույթի պահպանման գործում, այլև հնարավորություն է տալիս մասնակից լինել համաշխարհային նշանակության գիտական առաջընթացին։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք նպաստել այս կարևորագույն առաքելությանը և վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կծառայի ապագա սերունդներին», – նշել է ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։

ԱրարատԲանկի ներդրումը Մատենադարանի կենսաքիմիական լաբորատորիայում նշանակալի քայլ է դեպի Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և հետազոտման նոր հորիզոններ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img