Յունիբանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է մասնագիտացված սպասարկում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է էլ ավելի հարմարավետ սպասարկում մասնագիտացված մասնաճյուղերում: Այդպիսի մոտեցումն էապես արագացնում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սպասարկման  գործընթացը և ապահովում անհատական մոտեցում, որը նպաստում է հաճախորդների բավարարվածության մակարդակի բարձրացմանը, հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Բիզնես հաճախորդները կարող են այցելել Յունիբանկի մասնագիտացված մասնաճյուղեր՝  հետևյալ հասցեներում.

• Երևան, Բայրոնի 1, «Բայրոն» մասնաճյուղ

• Երևան, Կիևյան 8, N63, «Կենտրոն» մասնաճյուղ

• Երևան, Կոմիտասի պող. 27, 19 շենք, «Կոմիտաս» մասնաճյուղ

• Երևան, Խորենացի 33, «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղ

• Երևան, Սեբաստիա 141, «Մալաթիա» մասնաճյուղ

Յունիբանկի բիզնես հաճախորդներին հասանելի է ծառայությունների լայն փաթեթ, որը  ներառում է հաշիվների արագ բացում, դրամական փոխանցումներ, վարկավորում,  լիզինգ, բիզնես քարտի տրամադրում,  ավանդներ, բրոքերային ծառայություններ և այլն: Որակավորված մասնագետները ձեռնարկատերերին կօգնեն ընտրել առավել հարմար ֆինանսական լուծումներ՝ հաշվի առնելով հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները:

Բիզնես հաճախորդները կարող են նաև կառավարել իրենց հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ և վճարումներ նաև UNIBusiness Mobile հավելվածի միջոցով, որը հատուկ մշակվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img