Նելլի Քոչարյանը մասնակցել է 48-րդ միջազգային բանկային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ Banking Association for Centeral and Eastern Europe-ի նախաձեռնությամբ կայացել է 48-րդ միջազգային բանկային համաժողովը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Գերմանիայից, Լեհաստանից, Հայաստանից, Իտալիայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այլ երկրներից:

Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը՝ որպես բանախոս հանդես գալով CORRESPONDENT BANKING – FIGHTING DE-RISKING. PERSPECTIVES OF INTERNATIONAL TRADE AND TRADE FINANCE պանելային քննարկմանը:

Նելլի Քոչարյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում այդ ոլորտում ներկա վիճակին, մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին: 

Նա ասել է. «Հայաստանից խոշոր արտասահմանյան բանկերի հեռանալը նոր մարտահրավեր է երկրի բանկային համակարգի համար, քանի որ դրա հետևանքով սահմանափակվում են միջազգային փոխանցումների և առևտրի ֆինանսավորման հնարավորությունները, բարդանում է այլ երկրների հետ առևտրաշրջանառության սպասարկումը: Կոնվերս Բանկն արդեն իսկ ուղիներ է մշակում հնարավոր ռիսկերի զսպման նպատակով: Ակնկալում ենք միջազգային ֆինանսական կառույցների, խոշոր խաղացողների աջակցությունը, այդ թվում՝ խորհրդատվության մասով»:

Ռիսկերի կառավարման ոլորտում առկա վիճակը և իրենց փորձն են ներկայացրել նաև քննարկման այլ մասնակիցներ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img