Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Գորիսի թիվ 2 դպրոցում երեխաները ֆրանսերենի դասընթացներն արդեն անցկացնում են տեխնիկապես վերազինված և կահավորված դասասենյակում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ միասին։ Դասասենյակի կահավորումը թույլ է տալիս շուրջ 350 աշակերտի ավելի արդյունավետ դասընթացներ անցկացնել։

«Ծրագիրը շատ ողջունելի է, քանի որ իրականացման վայրը հենց դպրոցն է, որտեղ  բավականին մեծ թվով շահառուներ ունենք։ Մենք  գիտենք, որ ֆրանսերենը ավելի բարդ է տրվում երեխաներին, իսկ նման դասասենյակում երեխաները կարծես թե ավելի հեշտությամբ են  յուրացնում լեզվական  կարևոր  հմտությունները։ Այս պահին երեխաները բավականին լավ արդյունքներ են գրանցել»,– նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Մեր նպատակն է  օգնել, որ ֆրանսերենը զարգացնենք Հայաստանում։ Պետք է նշեմ, որ մեր աջակցությամբ ֆրանսերենի կահավորված դասասենյակներ ունեցող դպրոցներում ֆրանսերենը շատ բարձր մակարդակի վրա է, ես  տպավորված եմ։ Կան նույնիսկ երեխաներ, ովքեր երբևէ չեն լքել Հայաստանը, բայց  գերազանց խոսում են ֆրանսերեն»,–նշել է «Կայուն զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:

Այս դասասենյակը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» կողմից  ամբողջովին կահավորված և տեխնիկապես վերազինված  9-րդ դասասենյակն է։

 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի   ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img