Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ ապագա որոշումներն անհրաժեշտ է, որ շարունակվեն առաջնորդվել գնաճի զարգացումներով․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ ապագա որոշումներն անհրաժեշտ է, որ շարունակվեն առաջնորդվել գնաճի զարգացումներով և գնաճի սպասումներով։ Այս մասին նշվում է ԱՄՀ հայկական առաքելիության ղեկավար Իվա Պետրովայի հայտարարության մեջ սեպտեմբերի 18–ից հոկտեմբերի 1–ը Հայաստան այցի արդյունքում։

ԱՄՀ–ից նշում են, որ անհրաժեշտ է, որ ճկուն փոխարժեքը մնա որպես շոկերի հիմնական կլանիչ և ողջունելի է իշխանությունների՝ միջազգային պահուստների առողջ բուֆերներ պահպանելու հանձնառությունը։


«Դրամավարկային, փոխարժեքի և ֆինանսական կանոնակարգման թափանցիկության բարձրացման ընթացիկ ջանքերն օգնում են ՀՀ ԿԲ քաղաքականության վերաբերյալ հաղորդակցության բարելավմանը, և անհրաժեշտ է շարունակել ՀՀ ԿԲ նորմատիվային և վերահսկողական դաշտի ուժեղացման ջանքերը։ Ֆինանսական ռիսկերի իր շարունակական մշտադիտարկմամբ, ներառյալ վերջերս իրականացված կապիտալի հակացիկլային շեմի բարձրացմամբ, ՀՀ ԿԲ-ն շարունակում է զգոն մնալ ֆինանսական հատվածի ռիսկերը մեղմելու հարցում», – նշվում է Պետրովայի հայտարարության մեջ։

Այս տարվա սեպտեմբերի 10-ին ՀՀ Կենտրոնական բանկը 0,25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 7,50%: Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 11-րդ անընդմեջ նվազումն է նախորդ տարվա հունիսից և վեցերորդը՝ այս տարվա սկզբից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img