ՀԲ–ում նշել են ՀՀ–ում սեպտեմբերին գնաճի մինչև 0,6% նվազման հիմնական պատճառը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սեպտեմբերին գնաճը կազմել է 0.6 տոկոս (տ/տ)` նվազելով օգոստոսի 1.3 տոկոսից (տ/տ): Սննդամթերքի գների մեկ տոկոս գնանկումն է եղել անկման հիմնական պատճառը։ Այս մասին նշվում է Armenia Monthly Economic Update – October 2024» ՀԲ–ի ամփոփագրում։

«Միաժամանակ, տրանսպորտային ծառայությունների ոլորտում գնաճը սեպտեմբերին հասավ 9 տոկոսի (տ/տ): 2024 թ. հունվարից սեպտեմբեր ամիսներին միջին գնաճը եղել է համահարթ (զրո տոկոս)», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Թվեր և կանխատեսումներ գնաճի մասով

2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ 2024 թվականի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը ակնկալվում է 2,1-2 տոկոսի սահմաններում, 2025-ի համար կանխատեսումը 4-3,2 տոկոս, 2026թ.` 4.2 -3.8%, 2027թ.-ին` 4%:

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 3,1 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 0,8%, իսկ 2025 թվականին այն կարագանա մինչև 2,5%։ Այս տարեվերջին ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 1,5%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img