Հայաստանի 2025 թ․ բյուջեի նախագծում պատշաճ արտացոլված են ծախսային առաջնահերթ կարիքները․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թ․ բյուջեի նախագծում պատշաճ արտացոլված են ծախսային առաջնահերթ կարիքները, այդ թվում՝ ազգային անվտանգությունն ու փախստականների ինտեգրումը։ Այս մասին նշվում է ԱՄՀ հայկական առաքելիության ղեկավար Իվա Պետրովայի հայտարարության մեջ սեպտեմբերի 18–ից հոկտեմբերի 1–ը Հայաստան այցի արդյունքում։

«Ծախսային ճնշումների ավելացման պայմաններում, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինի միջնաժամկետ ծախսերի առաջնահերթությունների զգուշավոր որոշում և հարկային նոր քաղաքականությունների ներդրում՝ հարկաբյուջետային կանոններին համահունչ հարկաբյուջետային կոնսոլիդացմանը օժանդակելու և պարտքը ցածր մակարդակի վրա պահելու համար։ Բարեփոխումների իրականացումը՝ ուղղված միջնաժամկետ հարկաբյուջետային պլանավորման ուժեղացմանը, հանրային ֆինանսների կառավարման բարելավմանը, այդ թվում՝ հարկաբյուջետային ռիսկերի ողջամիտ կառավարման, թափանցիկության և կառավարման միջոցով, և հանրային ներդրումների կառավարման համակարգի ամրապնդումը, մնում են խիստ կարևոր հարկաբյուջետային ջանքերին օժանդակելու համար», – նշվում է հայտարարության մեջ։

 ԱՄՀ–ից նաև նշել են, որ ընթացիկ հաշվի պակասուրդն ընդլայնվել է՝ ժամանակավոր գործոնների թուլացմանը և զբոսաշրջության ու դրամական փոխանցումների շարունակվող նորմալացմանը զուգահեռ։

«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ 2024 թ․ բյուջեի շրջահայաց կատարումը մինչև 2024 թ․ սեպտեմբերը ներառյալ հանգեցրել է ընդհանուր բյուջեի փոքր պակասուրդի»,– նշվում է Պետրովայի հայտարարության մեջ։

ՀՀ կառավարության կողմից այս տարվա սեպտեմբերի վերջին հաստատված 2025 թվականի պետական ​​բյուջեի նախագծում եկամուտներն ամրագրվել են 2 տրլն. 873 մլրդ դրամ, ծախսերը՝ 3 տրլն. 482 մլրդ դրամ, պակասուրդը՝ 609 մլրդ դրամ։ Տնտեսական աճը նախատեսված է 5.6%, միջին գնաճը՝ 3.5%, իսկ կառավարության պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ին՝ 53,5%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img