Հայաստանում սեպտեմբերին միջազգային պահուստների նվազումը հանգեցրել է տասնամյակի ընթացքում ներմուծման ամենացածր ծածկույթին․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերին միջազգային պահուստներն աննշան նվազել են (39 միլիոն ԱՄՆ դոլարով)` ներմուծման ծածկույթը հասցնելով 2.3 ամսվա, ինչն ամենացածրն էր անցած տասնամյակում։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – October 2024» ամփոփագրում։

Նշվում է, որ սեպտեմբերին ՀՀ դրամը գրեթե կայուն է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ և աննշան արժևորվել է ռուբլու նկատմամբ:  2023 թ. սեպտեմբերի համեմատ` ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքը 1.5 տոկոսով (տ/տ) ավելի ուժեղ է եղել, իսկ ՀՀ դրամ-ռուբլի փոխարժեքը 3.7 տոկոսով (տ/տ) թույլ է եղել:

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է արտարժույթ ձեռք բերել շուկայից` փոխարժեքի կտրուկ տատանումները հարթեցնելու համար», – նշվում է ամփոփագրում։

Միջազգային համախառն պահուստները սեպտեմբերին, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, կազմել են 3,57 մլրդ դոլար՝ օգոստոսի 3,6 մլրդ դոլարի դիմաց։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերին, նույն տարվա օգոստոսի համեմատ, Հայաստանում գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,2%-ով նվազում։ Հաշվետու ամսում հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 387,4 դրամ, ինչը 0,1 տոկոսով գերազանցում է 2023 թվականի սեպտեմբերի նույն ցուցանիշը։ ($1 – 387,21 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img