Հայաստանի առևտրային բանկերի վարկերն ու ավանդներն օգոստոսին ավելացել են հիմնականում ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերի հաշվին․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսին առևտրային բանկերի ավանդներն ու վարկերն ավելացել են, համապատասխանաբար, 0.3 տոկոսով (ա/ա ՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ) և 3 տոկոսով (ա/ա), ինչին հիմնականում նպաստել են ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերը։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – October 2024» ամփոփագրում։

«2023 թվականի համեմատ փոխարժեքով ճշգրտված ավանդներն օգոստոսին ավելացել են 9.9 տոկոսով (տ/տ), իսկ վարկերն ավելացել են 19.9 տոկոսով (տ/տ)։ Դա վարկ-ավանդ գործակիցը 2023 թ. օգոստոսի վերջի 0.89 տոկոս ցուցանիշից բարձրացրեց մինչև 0.93 տոկոս` 2024 թ. օգոստոսի վերջի դրությամբ, ինչը դեռևս 1 տոկոսից ցածր է»,– նշվում է ամփոփագրում։

Ֆինանսական ցուցանիշները պահպանել են կայունությունը. Կապիտալի համարժեքության գործակը (ԿՀԳ) եղել է կայուն 20.3 տոկոս` ինչպես հուլիսին էր: Չաշխատող վարկերի գործակիցը պահպանվել է ցածր` 1.3 տոկոս մակարդակում, իսկ ակտիվների եկամտաբերությունը հասել է 4.6 տոկոսի, և երկուսն էլ 0.1 տոկոսային կետով ավելի բարձր են, քան հուլիսին։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ Հայաստանի առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալն այս տարվա օգոստոսին կազմել է 5,91 տրլն դրամ՝ նույն տարվա հուլիսին գրանցված 5,89 տրլն դրամի և 2023 թվականի օգոստոսին 5,35 տրլն դրամի դիմաց։ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալն օգոստոսին կազմել է 5,75 տրլն դրամ՝ նույն տարվա հուլիսին գրանցված 5,58 տրիլիոն դրամի և 2023թ․–ի օգոստոսին գրանցված 4,76 տրլն դրամի դիմաց ($1 – 387.21 դրամ)։ 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img