Sun, 6 July
17.1 C
Yerevan
USD: 384.26 RUB: 4.88 EUR: 452.58 GEL: 141.37 GBP: 524.44

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գործընկեր: Միջոցառման շրջանակներում Երևանում՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենան հայտնի ռուս դաշնակահար Դենիս Մացուևի համերգները, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 8-ին տեղի կունենա «Դասականն ու ջազը» համերգը, որին Մացուևը ելույթ կունենա ռուս առաջադեմ երաժիշտների հետ։ Ծրագրում ընդգրկված են Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի և Շոստակովիչի ստեղծագործությունները։

Նոյեմբերի 9-ին դաշնակահարը հանդես կգա մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Ֆրանց Լիստի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու և Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները։

«Մշակութային և կրթական նախաձեռնություններին աջակցելը մեր աշխատանքի առանցքային ուղղություններից է: Մենք ուրախ ենք մասնակցել նման կարևոր նախագծին և մեր ներդրումն ունենալ երկրի մշակութային կյանքում»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Դենիս Մացուևի անունը անքակտելիորեն կապված է լեգենդար դաշնամուրային դպրոցի ավանդույթների և համերգային ծրագրերի մշտական որակի հետ։ Շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին մեծ երաժշտի համերգների իրականացմանն աջակցելու համար»,- նշել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը։

Նշում

Դենիս Մացուև՝ ՌԴ ժողովրդական արտիստ և միջազգային մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր․ բանկի գործադիր տնօրեն

ՎԶԵԲ-ը ԵՄ–ի աջակցությամբ սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր, որն ուղղված է տեղական կապիտալի շուկաների խթանմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img