Հայաստանում գնաճի թիրախային ցուցանիշի նվազումը դրական ազդեցություն կունենա բնակչության կենսամակարդակի և որակի վրա. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/ԱՌԿԱ/.  ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է երկրում գնաճի մակարդակը 3 տոկոսի իջեցնելու նախադրյալներն ու իրագործելիությունը։

2006թ-ի հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության իրականացումը ապահովում է գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո, որի հիմնարար դրույթներից մեկը վերաբերում է գնաճի թվային նպատակի սահմանմանը: Վերջինս բխում է գների կայունության նպատակի իրացման խնդրից, ինչը պահանջում է ցածր, կայուն գնաճի ապահովում, որը հասարակության ու ֆիրմաների մոտ չի ձևավորում գնաճային սպասումներ, և հետևաբար չի առաջացնում վարքագծի փոփոխություններ: Ներկայումս ՀՀ ԿԲ-ի համար նպատակային ցուցանիշ է սահմանված 4% գնաճը` ±1.5տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով:

Ինչպես նշվում է ԿԲ «Գնաճի նպատակային ցուցանիշը Հայաստանում» հետազոտության մեջ  վերջին տասնամյակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության  իրականացրած  բարեփոխումները, ֆինանսական համակարգի ու տնտեսության վերջին զարգացումները վստահելի հիմք են հանդիսացել ՀՀ ԿԲ-ի և Կառավարության երկարաժամկետ տնտեսական զարգացման տեսլականի համար նախանշելով գների իրական կայունության ընկալմանը համահունչ գնաճի նպատակային ցուցանիշի սահմանման անհրաժեշտությունը:

Ավելին, հետազոտության մեջ նշվում է, որ  վաղ 2000-ականների տարաբնույթ տնտեսական ցնցումների պարագայում գնաճի ընթացիկ թիրախի սահմանման հիմքում ընկած կարևոր գործոնների չեզոքացումը մատնանշում է, որ ՀՀ տնտեսությունը պատրաստ է անցում կատարել զարգացման նոր փուլի, որի կարևորագույն քայլերից մեկը՝ երկարատև ժամանակահատվածի համար սահմանված գնաճի ցածր նպատակային՝ 3% ցուցանիշին անցում կատարելն է:

ԿԲ-ի գնահատմամբ՝  ներկայումս գնաճի 3% նպատակային թիրախն առավել համահունչ է ՀՀ-ում գների կայունության իրական ընկալման հետ և, անշուշտ, կունենա զգալի դրական ազդեցություն թե՛ տնտեսության երկարաժամկետ զարգացման, և թե՛ բնակչության կենսամակարդակի ու կյանքի որակի վրա

«Գնաճի 3% նպատակային թիրախի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ցածր, կայուն և ավելի քիչ տատանողական գնաճ, որը կուղեկցվի բնակչության իրական եկամուտների և գնողունակության կայուն աճով»,-ասվում է ուսումնասիրության մեջ։

Ավելին, այն կօգնի ապահովել առավել կայուն մակրոտնտեսական միջավայր (որն ենթադրում է առավել քիչ տատանողական գնաճ, թողարկում, գործազրկություն և այլն), ինչը հնարավորություն կտա ապագայում նվազեցնելու տնտեսական ճգնաժամերի հավանականությունը և հետևանքները:

Միաժամանակ, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ անորոշությունների նվազեցումը և վստահության աճը իր հերթին արդյունավետ ներգործություն կունենա բնակչության գնաճային սպասումների խարսխման և գների կայունության ապահովման ծախսերի նվազեցման առումով` հատկապես տնտեսական շոկերի պայմաններում:

Ցածր գնաճի նպատակի ներքո քաղաքականության կառուցումը կապահովի երկարաժամկետում տոկոսադրույքների և երկրի ռիսկի հավելավճարի ավելի ցածր մակարդակ, որը կնպաստի ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավմանը ու հատկապես օտարերկրյա և ինստիտուցիոնալ ներդրողների կողմից ներդրումների աճին:

ին:

«Այսպիսով՝ գների կայունության նպատակին առավել համահունչ քաղաքականության թիրախի առկայությունը կապահովի առավել կայուն երկարաժամկետ գների մակարդակ և կանխատեսելի միջավայր ներդրումային ու սպառման ծրագրման համար: Բազմաթիվ երկրների փորձը (Չեխիա, Չիլի և այլն) ցույց է տալիս, որ երկարաժամկետում գների կայունությունն ու կանխատեսելի մակրոտնտեսական միջավայրը կայուն տնտեսական աճի և բնակչության կենսամակարդակի բարելավման ամենակարևոր նախապայմաններից են»,-նշված է հաղորդագրության մեջ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img