Երևանում հասարակական տրանսպորտի թանկացումը կարող է գնաճն ավելացնել առավելագույնը մինչև 0,5%․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը գնահատեց Երևանում հասարակական տրանսպորտի ուղետոմսերի թանկացման ազդեցությունը գնաճի վրա։

«Մեր հաշվարկներով, առավելագույն ազդեցությունը, որը կարող ենք տեսնել հաջորդ տարի տրանսպորտի թանկացման կամ սակագների փոփոխության պատճառով, կազմում է մինչև 0,5%։ Սա առավելագույն գնահատականն է», – ասաց Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին ասուլիսի ժամանակ։

Նա պարզաբանեց, որ խոսքը միջին կշռված գնահատականի մասին է տարբեր սցենարներով, քանի որ խոսվում է ինչպես տրանսպորտի միանվագ ուղետոմսերի արժեի բարձրացման, այնպես էլ աբոնիմենտների համակարգի ներդրման մասին։

Գնաճի մասին

Նոյեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1,4%։ Ըստ Կենտրոնական բանկի հաշվետվության՝ 2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը ակնկալվում է 2,1-2% սահմաններում, 2025թ․–ին կանխատեսվում է 4-3,2%, 2026թ․–ին՝ 4,2-3,8%, 2027թ․–ին՝ 4%:

Դեկտեմբերի 4–ին հաստատված 2025թ․–ի պետբյուջեում գնաճի 12–ամսյա թիրախային ցուցանիշն ամրագրված է 3%՝  ±1 տոկոսային կետ թույլատրելի միջակայքով։ ԿԲ–ն որոշել է նվազեցնել 2006թ․–ից գործող թիրախային ցուցանիշը 4%–ից (±1,5 տոկոսային կետ)՝ կարծելով, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ է անցնել զարգացման նոր փուլ։

Միասնական տոմսային համակարգի մասին

Այժմ Երևանում ավտոբուսի և մետրոյի ուղետոմսն արժե 100 դրամ, տրոլեյբուսինը՝ 50 դրամ։

Քաղաքապետարանի նախագծով՝ 2025 թվականի հունվարի 1-ից ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ – օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսերի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական քարտի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img