Wed, 19 March
8.1 C
Yerevan
USD: 391.57 RUB: 4.70 EUR: 426.77 GEL: 141.11 GBP: 507.67
spot_img

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հպարտությամբ հայտնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ասոցիացիայի (BACEE) հոգաբարձուների խորհրդի անդամ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Այս նշանակալից իրադարձությունը հստակ արտացոլում է Կոնվերս Բանկի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցությանը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆինանսական ոլորտի զարգացմանը:

Պարոն Հակոբյանը BACEE-ի խորհրդի աշխատանքին է միանում ֆինանսների կառավարման և ռազմավարական պլանավորման ոլորտներում հարուստ փորձառությամբ: Կոնվերս Բանկում կառավարման փորձառության, ինչպես նաև բանկային համակարգի ընդգրկուն գիտելիքի շնորհիվ նրա դերակատարումն նշանակալի կլինի BACEE-ի՝ տարածաշրջանում կայուն զարգացմանն աջակցելու գործում:

«Հպարտ ենք, որ Հրանտ Հակոբյանն է ներկայացնելու Կոնվերս Բանկը BACEE-ի խորհրդում։ Իր փորձառությամբ նա առանցքային դերակատարում կունենա BACEE-ի նպատակների իրականացման, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային համայնքում  կապերի ամրապնդման հարցում»,- ասել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:

Պարոն Հակոբյանը իր հերթին նշել է. «Ուրախ եմ, որ միանում եմ BACEE-ի խորհրդին և իմ ներդրումն եմ ունենալու կազմակերպության շարունակական հաջողության հարցում: Ես հատկապես ձգտելու եմ ռազմավարական զարգացման հարցում իմ փորձառությունն օգտագործել ներկա բարդ մակրոտնտեսական միջավայրում կողմնորոշման, թղթակցային բանկային հարաբերությունների բարելավման և տարածաշրջանում կազմակերպության հեղինակության աճի խթանման համար»:

BACEE-ն շահույթ չհետապնդող ասոցիացիա է, որի նպատակն է Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ֆինանսական ոլորտի կայունության և շարունակական զարգացման ապահովումը: Այն աջակցում է տարածաշրջանային բանկերին ֆինանսական գիտելիքների, նորարարական լուծումների ներդրմանը:

Կոնվերս Բանկը Հայաստանի արագ զարգացող ունիվերսալ բանկերից է, որն առաջարկում է լայնածավալ ֆինանսական պրոդուկտներ, ծառայություններ է առաջարկում թե անհատներին, թե բիզնեսին: Բանկի լայն ցանցը ներառում է 33 մասնաճյուղ, մոբայլ և առցանց բանկային հարթակներ, որոնք գործարկվել են հաճախորդների աճող թվային պահանջներն առավելագույնս բավարարելու նպատակով:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ

Մարտի 13-14-ը Թբիլիսիում կայացել է «Navigating Trade Finance: Building Awareness for Accessibility» տարածաշրջանային համաժողովը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img