ՀՀ–ում կտրամադրվի 15մլրդ դրամի վարկ ժամանակակից ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի ընդունել է ծրագիր, որի միջոցով կխթանվի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այս պահին Հայաստանում գործում են մոտ 1500 հա տարածքով ջերմոցային տնտեսություններ, որոնցից 250 հեկտարից մի փոքր ավելին ստեղծվել է ժամանակակից տեխնոլոգիաներով։

Պապոյանը մատնանշեց, որ ներկայումս ջերմատնային տնտեսությունների ստեղծմանը պետական ​​աջակցությունը սահմանափակվում է 3 մլրդ դրամով, ինչը թույլ չի տալիս խոշոր տնտեսություններ ստեղծել։ Փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում խոշոր՝ ջերմատնային տնտեսությունների հիմնում իրականացնող շահառուին հնարավորություն տալ ձեռք բերելու առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, որով հնարավորություն կտրվի հիմնելու շուրջ 20 հա ջերմատուն։

Միաժամանակ թողարկված գումարից 3 մլրդ դրամը կսուբսիդավորվի Ընդ որում, տրամադրված վարկի մինչև 3 մլրդ ՀՀ դրամ գումարի մասնաբաժինը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, 3-ից 9 մլրդ ՀՀ դրամի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով, իսկ 9-ից 15 մլրդ ՀՀ դրամի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով:

Ընդունված որոշման շրջանակում ակնկալվում է, որ մինչև 2026 թվականի վերջը կստեղծվեն 35 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություններ։ ($1 – 396,58 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img