Հայաստանում խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կրճատվել է՝ մինչև 1,2%․ ԿԶԵՀ զեկույց

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայկական բանկերի վարկային պորտֆելի որակը բարելավվել է խնդրահարույց պարտքի մասնաբաժնի 2,4%-ից 1,2%-ի նվազման հաշվին, ասվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) «Ձմեռ 2024–2025» տարածաշրջանային տնտեսական ակնարկում։

«Բանկային համակարգի առանցքային ֆինանսական ցուցանիշները բարելավվել են։ 2024 թվականի սեպտեմբերի արդյունքում, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ, ակտիվների եկամտաբերությունն աճել է 2,7%-ից մինչև 4,5%, սեփական կապիտալը՝ 17,4%-ից մինչև 28,3%։ Ցուցանիշների աճին նպաստել է վարկավորման աճի արդյունքում տոկոսային եկամուտների աճը։ Աճել է նաև վարկերի և ավանդների միջին կշռված տոկոսադրույքների միջև սպրեդը», – նշվում է ուսումնասիրության մեջ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է ավելի քան 363,1 մլրդ դրամ՝ 2023 թվականի համեմատ աճելով 60,9 տոկոսով։

Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11,023 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ աճել է 20,1%-ով)։ Բանկերի վարկային ներդրումների ծավալը, պահուստները չհաշված, կազմել է 6,270 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 24,6%-ով։ Ընդհանուր պարտավորությունները 2024 թվականին աճել են 20%-ով և կազմել 9,243 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 6,431 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 16,6%-ով։ Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է 1779,3 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 20,5%-ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Հայաստանի պետական պարտքը 2018թ․–ից աճել է 1,7 անգամ, ոչ թե երկու անգամ, ինչպես պնդում է ընդդիմությունը․ Փաշինյան

Նրա խոսքով՝ ներկայիս պետական պարտքի մի մասը կապված է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս — Հարավ» ավտոմայրուղու շինարարության հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img