TCF–ը թողարկել է 400մլն դրամի պարտատոմսեր ընդլայնման և զարգացումն ուժեղացնելու նպատակով․ համահիմնադիր

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի/ԱՌԿԱ/ TCF ընկերությունը թողարկել է 400մլն դրամ ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր 12,75% տոկոսադրույքով հետագա աճի ապահովման և զարգացումն ուժեղացնելու համար, ասաց TCF ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

«TCF–ը համաշխարհային առաջնորդներից մեկն է քրաուդֆանդինգի ոլորտում, ունի բազմամյա փորձ ապրանքանիշերի առաջխաղացման, քրաուդֆանդինգային արշավների, էլեկտրոնային կոմերցիայի կազմակերպման և մարկետինգային ռազմավարությունների մշակման ոլորտում։ Ունի գրասենյակներ ԱՄՆ–ում, Չինաստանում և Հայաստանում։ Վերջին տարիներին ընկերությունը սկսել է ընդլայնվել, նախատեսում է մուտք գորել Կորեայի շուկա, Ճապոնիա, նախորդ տարի ձեռք է բերել նյույորքյան ընկերություն։ Հաջողության հասնելու համար ավելի արդյունավետ լինելու նպատակով մեզ անհրաժեշտ են ռեսուրսներ», – ասաց նա։

Ընկերությունը թողարկել է 4000 անվանական ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ 100 հազար դրամ անվանական արժեքով։

Վարդանյանի խոսքով, տեղաբաշխումն իրականացվում է հունվարի 7–ից ապրիլի 7–ը։

«Բայց, ամենայն հավանականությամբ (տեղաբաշխումը) կավարտվի ավելի վաղ, ինչից հետո մենք ցուցակում կանցնենք Հայկական ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխողը Dimension Investments ներդրումային ընկերությունն է», – պարզաբանեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընկերությունը նախատեսում է IPO իրականացնել՝ TCF-ի համահիմնադիրն ասաց, որ տեսականորեն դա հնարավոր է, սակայն այս պահին նման ծրագրեր չկան։

«Հիմա մենք պարտատոմսերը դիտարկում ենք որպես առավել հարմար գործիք առաջիկա երկու տարում»,– ավելացրեց Վարդանյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img