2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2025թ-ի հունվար ամսին գնաճը բարձրացել է մինչև 1․7 տոկոս (տ/տ), որը 2023թ-ի ապրիլից տարեկան կտրվածքով ամենաբարձր տեմպն է, նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – February 2024» տնտեսական ակնարկում։

«Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով (տ/տ), դեկտեմբերի 2 տոկոսից։ Տրանսպորտի և առողջապահության գները բարձրացան 3․2 տոկոսով (տ/տ)՝ նպաստելով գնաճի ավելացմանը», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում։ Ըստ Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանում սպասվող գնաճն ակնկալվում է 3.9-3.2% միջակայքում, 2026 թվականի կանխատեսումը կազմում է 4.2-3.8%, իսկ 2027 թվականի համար՝ 4%։

ՀԲ-ն ակնկալում է, որ Հայաստանում 2025 թվականին գնաճը կկազմի 3.5%, իսկ 2026 թվականին՝ 4%։ ԱՄՀ–ն կանխատեսում է, որ 2025 թվականին Հայաստանում գները կբարձրանան 3.7%-ով։ ԱԶԲ–ն կանխատեսում է, որ 2025 թվականին Հայաստանի գնաճը կլինի 2.5%։ ԵԱԶԲ–ն 2024 թվականի արդյունքներով Հայաստանում ակնկալում է 3.1% գնաճ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img