Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 13-14-ը Թբիլիսիում կայացել է «Navigating Trade Finance: Building Awareness for Accessibility» տարածաշրջանային համաժողովը: EBRD TFP, FCI և ICC Georgia-ի համատեղ տարածաշրջանային այս կարևոր միջոցառումը համախմբել էր ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներին՝ մասնավոր հատվածի համար առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիության բարելավման ուղիները քննարկելու նպատակով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Համաժողովին մասնակցել և «Current Barriers to Accessing Domestic and International Trade Finance» պանելային քննարկմանը Կոնվերս Բանկի փորձառությունն է ներկայացրել նաև Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:

Իր ելույթում նա ներկայացրել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման ներկա վիճակը, առկա խոչընդոտները, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին: Հատկապես ընդգծել է, որ ներկայում, երբ արագ փոփոխվող աշխարհում ձևավորվում են մատակարարման նոր շղթաներ, տեղական բիզնեսի համար հրամայական է դառնում գործընկերային նոր հարաբերությունների ստեղծումը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու ճկունությունը:

«Գլոբալ առևտրի պայմանների փոփոխությունների ժամանակ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բիզնեսը պետք է մանրակրկիտ գնահատի առևտրային ռիսկերը, դիվերսիֆիկացնի մատակարարման շղթաները՝ դիտարկելով նաև այլընտրանքային շուկաները: Այս համատեքստում մեծանում է բանկերի դերը, որոնք, դառնալով վստահելի գործընկեր, կարող են առաջարկել ռիսկերի մեղմման սմարթ լուծումներ»,- նշել է Նելլի Քոչարյանը:

Բանկի Կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման վարչության պետ Ժաննա Ավետիսյանը նույն միջոցառման շրջանակում մասնակցել է հարցազրույցի, որի նպատակն էր վեր հանել Հայաստանում ֆակտորինգի զարգացման հնարավորությունները և նախապայմանները: Նա, մասնավորապես, նշել է. «Կոնվերս Բանկն առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմ՝ սկսած վարկերից, ֆակտորինգից ու ակրեդետիվներից մինչև ֆինանսավորման բարդ սխեմաներ: Բանկի կողմից ներկայում քայլեր են ձեռնարկվում լավագույն լուծումները և միջազգային փորձառությունը Հայաստանում ադապտացնելու, ֆակտորինգի ճանաչելիության բարձրացման և համապատասխանաբար պահանջարկի ավելացման ուղղությամբ»:

Առևտրի ֆինանսավորման խրախուսման տեսանկյունից Բանկի ներկայացուցիչները մատնանշել են փոխգործակցության և թվայնացման կարևորությունը, այդ թվում՝ թափանցիկությունը, ֆինանսավորման և ռիսկերի կառավարման ամուր մեխանիզմների ներդրումը, ինչը կարող է կարևոր հիմնասյուն դառնալ Հայաստանում բիզնեսի հետագա զարգացման համար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img