Հայաստանի ֆոնդային բորսայում 2024թ․–ին պետական պարտատոմսերի շուկայի ծավալը կազմել է 2,9 տրլն․ դրամ՝ ավելանալով 24%–ով

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի/ԱՌԿԱ/ Հայաստանում պետական պարտատոմսերի բորսայական շուկայի ծավալը 2024թ․–ին կազմել է 2,9 տրլն․ դրամ՝ 2023թ․–ի համեմատ ավելանալով 24%–ով։ Նման տվյալներ են ներկայացված Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 2024թ․–ի տարեկան հաշվետվության մեջ։

2024 թվականին Հայաստանի ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 670 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 7․8%-ով: Բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել նաև փոխանակման աճուրդ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկան ցուցաբերել է զգալի ակտիվություն․ առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 77.3%-ով՝ հասնելով ավելի քան 160 մլրդ ՀՀ դրամի։ Ընդհանուր առմամբ, բորսայում իրականացվել է 755 գործարք՝ շրջանառության մեջ գտնվող 35 պետական պարտատոմսերով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img