Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում արժեթղթերի հաշիվների անվանական ծավալը 2024թ․–ին ավելացել է 11%–ով՝ մինչև 6,6 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի/ԱՌԿԱ/  2024թ․–ի վերջին Կենտրոնական դեպոզիտարիայում  հաշվարված է եղել արժեթղթերի ավելի քան 143 հազար հաշիվ, որոնց անվանական արժեքը կազմել է մոտ 6,6 տրլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 11%–ով։ Նման տվյալներ են ներկայացված Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 2024թ․–ի տարեկան հաշվետվության մեջ։

Միաժամանակ բոլոր հաշիվների 33%–ը կազմել են ակտիվ արժեթղթերի հաշիվները, իսկ 6%–ը՝ 2024թ․–ին բացված նոր հաշիվները։

2024թ․–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կենսաթոշակային միջոցների հաշիվների թիվը գերազանցել է 899 հազարը, իսկ կենսաթոշակային հիմնադրամի մաքուր ակտիվներն աճել են 34,4%–ով՝ մինչև 1,1 տրլն դրամ։

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ զբաղվում է երկու ընկերություն՝ «C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ՍՊԸ–ն և «AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT» ՓԲԸ–ն։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img