Mon, 23 February
8.1 C
Yerevan
USD: 376.97 RUB: 4.91 EUR: 444.71 GEL: 140.91 GBP: 509.10

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ներդրումային շուկան բուռն զարգացման փուլում է․ աճում է թողարկումների թիվը, թվային տեխնոլոգիաները պարզեցնում են հասանելիությունը ֆինանսական գործիքների նկատմամբ։ Բայց կան նաև խոչընդոտներ։ «ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին։

«ԱՌԿԱ» որո՞նք են Sirius Capital–ի գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու հեռանկարները։

Ա Մկրտչյան Sirius Capital–ն ամբողջությամբ թվայնացված ներդրումային ընկերություն է, որը ստեղծում է թվային պրոդուկտներ ներդրումային ոլորտում։ Այլ կերպ ասած՝ հեշտ հասանելիություն է տրվում արտարժույթի փոխանակման գործարքների կատարման, արժեթղթերի (ինչպես հայկական, այնպես էլ միջազգային) գնման/վաճառքի համար։

Մեզ մոտ ընդգրկված են բոլոր բորսաները՝ Ամերիկայից մինչև Չինաստան, այդ թվում՝ Մերձավոր Արևելքը, Եվրոպան, հասանելիություն կա նույնիսկ ռուսական բորսաների նկատմամբ։ Եվ քանի որ մենք դարձել ենք ինքնատիպ հանգույց մեր ներսում, մեր միջոցով հնարավոր է կատարել գրեթե ցանկացած գործարք մեկ քլիքով՝ չայցելելով գրասենյակ և առանց թղթերի ստորագրության, ամեն ինչ միայն թվային ձևաչափում։

«ԱՌԿԱ» ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինեն հիմնական քայլերը հաջող ներդրումային պորտֆելի ձևավորման համար։

Ա․ Մկրտչյան․ առաջին հերթին, պետք է բացել բրոքերային հաշիվ, երկրորդը՝ ճիշտ սահմանել նպատակն ու հասկանալ, թե ինչ ես ուզում։ Շատ կարևոր է հասկանալ, թե մարդն ինչ սպասումներ ունի ներդրումներից։ Ըստ այդ սպասումների, հետագայում շատ հեշտ կլինի ընտրել ներդրումային պորտֆել։ Օրինակ, եթե դու երիտասարդ ես և պլանավորում ես երկար կյանք, իհարկե, ավելի լավ է գնել բաժնետոմսեր։ Իսկ եթե դու տարիքով ես, ունես կուտակած մեծ կապիտալ, բայց վախենում ես այն կորցնել, ապա ավելի լավ է միջոցների զգալի մասը պահել ակտիվներում, որոնք բերում են արժեկտրոնային եկամուտ։ Հայաստանում կա պարտատոմսերի շատ լավ ընտրություն, որտեղ արժեկտրոնները չեն հարկվում։ Այդ պատճառով, կարծում եմ, որ սա լավ ընտրություն է։

«ԱՌԿԱ» ինչպե՞ս եք, ընդհանուր առմամբ, գնահատում Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրը։

Ա․ Մկրտչյան․ Հայաստանում, զարմանալիորեն, ֆինանսական շուկայի զարգացման բում է նկատվում։ Թողարկումների թիվն ամեն տարի աճում է, հատկապես կորպորատիվ, և մենք տեսնում ենք, որ շատ ընկերություններ պարտատոմսերի թողարկմամբ առաջին անգամ են դուրս գալիս ֆինանսական շուկա։

«ԱՌԿԱ»․ ձեր կարծիքով, Հայաստանի ներդրումային շուկայի աճի համար ո՞ր խոչընդոտներն են առանցքային, և ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք։

Ա․ Մկրտչյան․ հիմնական խոչընդոտը բուն բորսայի տեխնոլոգիական թերզարգացվածությունն է, ինչը խանգարում է ավելի անխափան ինտեգրմանը։ Բացի այդ, շատ է խանգարում open banking–ի բացակայությունը, դա ֆինանսների կառավարման տեխնոլոգիա է, որի շրջանակում բանկերը բացում են իրենց տեխնոլոգիական համակարգերը մյուս ֆինանսական ինստիտուտների համար։ Դա հսկայական ցատկ է ֆինանսական շուկայի զարգացման համար։

Ամբողջ աշխարհում դա արվում է կենտրոնական բանկի «մահակի» օգնությամբ․ Բրիտանիայում, օրինակ, բանկերին ստիպել են միանալ open banking ռեժիմին, երբ դու շրջանցում ես բանկի բջջային հավելվածն ու ուղիղ միանում ես նրա backend–ին (սերվերին)։ Այսինքն, կարելի է ստուգել հաշվեկշիռը, կատարել գործարքներ՝ առանց նույնականացվելու հավելվածում։ Նման ABI ինտեգրացիան (Application Binary Interface, խմբ․) շատ կարևոր է շուկայի, հատկապես՝ ներդրումային ընկերությունների համար։

«ԱՌԿԱ» նշեք ներդրումների հետ կապված հիմնական միֆերը։

Ա․ Մկրտչյան․ հիմնական միֆն այն է, որ ներդրումներում ավելի շատ ռիսկ կա, քան մյուս ոլորտներում։ Օրինակ, տպավորություն կա, որ բնակարան գնելիս կամ վարձակալելիս ավելի քիչ ռիսկ ես կրում, քան արժեթուղթ գնելիս։ Միֆերից է նաև այն, որ այս ամենը հասկանալու համար պետք է լինել մեծ մասնագետ: Պետք չէ մեծ մասնագետ լինել, բավական է միայն հետաքրքրվել: Եվ ընդհանրապես, պետք չէ չափից դուրս ինքնավստահ լինել, բայց ամեն նոր բանից ևս պետք չէ վախենալ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Հունվարին ՀՀ-ում գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճով. Համաշխարհային բանկ

Գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5,9% աճով

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img