ՀՀ վարչապետն ու ԱՄՀ առաքելությունը քննարկել են  ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսական ակտիվության խթանմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը

Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները և Կառավարության քայլերը միտված են տնտեսական կայուն աճի ապահովմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքները: Այս առումով, կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից և անդրադարձ կատարել հետագա քայլերին:

Մտքեր են փոխանակվել ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման և այլ հարցերի շուրջ:

SBA համաձայնագրի մասին

2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է SBA-ի 36-ամսյա կանխարգելիչ ծրագիրը Հայաստանի համար, որն աջակցում է իշխանությունների ջանքերին՝ մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունությունը պահպանելու և ներքին տնտեսական օրակարգն առաջ մղելու համար։

Stand-by Arrangements-ը նախատեսում է, որ երկիրը ստանում է երաշխիք, որ կկարողանա ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև համաձայնեցված գումարի սահմանաչափը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի՝ դրա պայմանների պահմանման դեպքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով հատկացված միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման չափը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img