Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումնավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Հաշված օրերի ընթացքում՝ ապրիլի 1-11-ը, տեղաբաշխվել է 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12% արժեկտրոնի եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:

«Ուրախությամբ հայտնում ենք «Վարդանանց» ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին, ինչը վկայում է կենտրոնի նկատմամբ ներդրողների վստահության և Կոնվերս Բանկի ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկի մասին: Ցանկանում ենք շեշտել նաև, որ պարտատոմսերում ներդրումներ են կատարել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ-ում գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը: Շնորհիվ Բանկի թվային ու տեխնոլոգիական ենթակառուցվածքների, մեծ թվով գործարքներ են կատարվել հենց մոբայլ հավելվածով՝ ապահովելով գործարքների արագությունն ու հարմարավետությունը: Converse Mobile-ով ներդրումներին է նախապատվություն տվել  ֆիզիկական անձ ներդրողների 88 տոկոսը»,-ասել են Կոնվերս Բանկում։

«Շատ կարճ ժամանակահատվածում՝ 11 օրվա ընթացքում, հաջողությամբ ավարտեցինք մեր կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը։ Սա ոչ միայն ֆինանսական կարևոր նվաճում է, այլև մեր բրենդի, մեր երկարաժամկետ տեսլականի ու ռազմավարական ուղղության հանդեպ շուկայի վստահության հստակ ապացույց»,-հավելել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Երկրորդային շուկայում շրջանառվելու համար պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսա:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img