Հայաստանի միջազգային պահուստները 2025թ․–ի մարտին կտրուկ ավելացել են՝ մինչև 3,92մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ․–ի մարտի դրությամբ կազմել են 3922,2 մլն դոլար՝ փետրվարին գրանցված 3371,5 մլն դոլարի համեմատ, նշվում է Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Այսպիսով, այս ցուցանիշը ամսվա ընթացքում ավելացել է 16,3%–ով։

Համախառն միջազգային պահուստների հիմնական մասը բաժին է ընկել արտարժույթին՝ 3920,4 մլն դոլար (փետրվարին գրանցված 3365,4 մլն դոլարի համեմատ)։ ԱՄՀ–ում SDR–ը և պահուստային դիրքը կազմել են համապատասխանաբար 1,7 մլն դոլար և 0,2 մլն դոլար։

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, Հայաստանը մարտի 5–ին կապիտալի միջազգային շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր, եկամտաբերությունը՝ 7,1% և մարման ժամկետը՝ 10 տարի։ Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 6.75%։ Եվրապարտատոմսերի տեղաբաշխումից սպասվող զուտ շահույթը կօգտագործվի պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img