Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է դոլարային պարտատոմսերի հերթական տեղաբաշխման մեկնարկի մասին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ թիվ 1/113 Ա որոշմամբ:

Տեղաբաշխվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը 10մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 5%, շրջանառման ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Պարտատոմսերը կտեղաբաշխվեն ինչպես Converse Mobile հարթակի, այնպես էլ Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Այլ մանրամասներ՝ 010511211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img