5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկերն» է: Էքսպոյի շրջանակում Ակբա Լիզինգը կներկայացնի լիզինգային շուկայի լավագույն առաջարկները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը համարվող փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ տնտեսվարողների ու ֆերմերների համար Ակբա Լիզինգը երկարաժամկետ և հուսալի գործընկեր է. ընկերությունը միայն վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ է ներդրել Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Ակբա Լիզինգը վերջին հինգ տարիների ընթացքում եռապատկել է կնքված պայմանագրերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը՝ այդպիսով նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արտադրական հզորությունների ընդլայնմանը։   

Ակբա Լիզինգն ակտիվորեն ֆինանսավորում է նաև «կանաչ» նախագծերը՝ Հայաստանում խթանելով էներգաարդյունավետ և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված լուծումների ներդրումն ու տարածումը:

Միայն նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 17.3 միլիարդ ՀՀ դրամի «կանաչ» նախագծերի ֆինանսավորում՝ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո գրանցելով բարձր արդյունքներ։ «Կանաչ» նախագծերի շրջանակում  լիզինգի պորտֆելը կազմում է 42.53 միլիարդ ՀՀ դրամ, ինչը Ակբա Լիզինգի գործող լիզինգի պորտֆելի ավելի քան 43%–ն է։

Ստեղծման առաջին իսկ օրվանից ուշադրության կենտրոնում պահելով նորարարական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը՝ Ակբա Լիզինգը նշանակալի ներդրում ունի Հայաստանի գյուղատնտեսական պարկի թարմացման գործում։ Ընկերությունը շարունակում է ֆինանսավորել ժամանակակից տեխնիկայի և մեքենաների ձեռքբերումը՝ նպաստելով ոլորտի արդյունավետության և մրցունակության բարձրացմանը։  

2024-ի ավարտին Ակբա Լիզինգի լիզինգային պորտֆելի և ֆինանսավորված, բայց ճանապարհին գտնվող գույքերի հանրագումարը կազմել է շուրջ 120 միլիարդ ՀՀ դրամ

Ակբա Լիզինգը վարկային կազմակերպությունների շրջանում առաջին հարկատուն է։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (ապրիլի 20-26)

 Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է բանկային հատվածի ֆինանսական ցուցանիշների հրապարակման, մակրոտնտեսական ինդիկատորների թարմացման և կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ ազդակների ազդեցության ներքո։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ. I եռամսյակում պետբյուջե են վճարել 28,65 մլրդ դրամ

Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2026 թ.-ի առաջին եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ պետական բյուջե վճարելով ընդհանուր առմամբ 28,65 մլրդ դրամ։

ՀՀ–ում ԱԶԲ մշտական առաքելությունը գլխավորել է Լյազիզա Սաբիրովան

Նա կղեկավարի ԱԶԲ-ի գործունեությունը Հայաստանում, կհետևի բանկի գործառնական մոտեցման իրականացմանը, կամրապնդի հարաբերությունները հաճախորդների հետ և կղեկավարի մշտական առաքելությունը

ՀՀ–ում մշակվում է վճարային ծառայությունների մասին նոր օրենք․ ԿԲ փոխնախագահ

Հայաստանում մշակվում է վճարային ծառայությունների մասին նոր օրենք՝ հաշվի առնելով ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ

Ակբա բանկի խորհուրդը Սոնա Իշխանյանին ընտրել է Ակբա բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img