ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամ, հայտնում են Կենտրոնական բանկից։

Ջերարդ Լեոն Գաֆէսճեանը (1925–2013 թթ.) ամերիկահայ հայտնի գործարար և բարերար է: Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում:

Ավարտելով ավագ դպրոցը ծառայության է անցել ամերիկյան ռազմածովային նավատորմում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին:

Ուսանել է Նյու Յորքի Հանթեր քոլեջում և Սնթ Ջոնս համալսարանի Իրավագիտության բարձրագույն դպրոցում: Եղել է Նյու Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ:

1950-ական թթ. սկսել է իր երկարամյա մասնագիտական գործունեությունը «Ուեսթ Փաբլիշինգ» հրատարակչությունում և տարիներ հետո ստանձնել ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը:

Հասնելով բիզնես հաջողությունների՝ Գաֆէսճեանը զբաղվել է բարեգործությամբ՝ հիմնականում կենտրոնանալով Հայաստանի վրա։ Նա եղել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։

1996 թ. ստեղծել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամը, որի միջոցներով իրագործվել են բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր։ 2009 թ. Երևանի Կասկադ ճարտարապետական համալիրում բացվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը եզակի հարթակ է՝ հանրությանը ներկայացնելու Գաֆէսճեանի մասնավոր հավաքածուի, արվեստի տարբեր ուղղությունների և հայտնի արվեստագետների բարձրաճաշակ ու յուրօրինակ գործերը: Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող համալիրը այսօր դարձել է Երևանի կարևորագույն մշակութային վայրերից մեկը:

Մինեսոտա նահանգում կա մշակութային և պատմական արժեք ներկայացնող կարուսել, որը կրում է Գաֆէսճեանի անունը՝ ի գնահատանք կարուսելի ապամոնտաժումն ու վաճառքը կանխելու նրա ջանքերի։

Դիմերես՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները:

 Դարձերես՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի դիմապատկերը և «Կրկեսային շքերթ Պարկ սիթիում» ոսկերչական իրի պատկերը (հեղինակ` Մ. Ռիկեր):

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը        10 000 դրամ

Մետաղը/հարգը     ոսկի 9000

Քաշը  8,6 գ

Տրամագիծը  22,0 մմ

Որակը           պրուֆ

Դրամաշուրթը         ատամնավոր

Թողարկման քանակը       300 հատ

Թողարկման տարեթիվը   2025

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img