ԿԲ–ն ուժը կորցրած է ճանաչել Արդշինինվեստբանկի բանկային լիցենզիան՝ պայմանավորված Արդշինբանկի հետ միացումով

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025թ․–ի ապրիլի 21–ից ուժը կորցրած է ճանաչվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) բանկային գործունեության լիցենզիան՝ պայմանավորված «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) միացմամբ:

Ինչպես հայտնում է ԿԲ–ն, համապատասխանաբար՝ 2025թ․–ի ապրիլի 21–ից սկսված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) իրավահաջորդն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) հաճախորդները բնականոն եղանակով կշարունակվեն սպասարկվել «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից:

Նշենք, որ այսօր Արդշինբանկի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։

2024թ․–ի սկզբին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնետոմսերի ձեռքբերման և վերջինիս «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վերանվանման մասին:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img