ՀՀ ԿԲ–ն պետք է պատրաստ լինի ճշգրտելու քաղաքականության տոկոսադրույքները, եթե գնաճային սպասումները շեղվեն թիրախից․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հաշվի առնելով զգալի անորոշությունը՝ ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) պետք է շարունակի ուշադրությամբ մշտադիտարկել տնտեսական զարգացումների ընթացքն ուգնաճային սպասումները և պատրաստ լինի ճշգրտելու քաղաքականության տոկոսադրույքները, եթե գնաճային սպասումները շեղվեն թիրախից։ Այս մասին ասվում է Իվա Պետրովայի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի հայտարարության մեջ մարտի 31-ից ապրիլի 10-ը Հայաստան կատարած այցի արդյունքում։

«Գնաճային զսպված ճնշումների և գնաճի խարսխված սպասումների պայմաններում դրամավարկային քաղաքականության ներկայիս դիրքը պատշաճ է: Ճկուն փոխարժեքը շարունակում է մնալ որպես շոկերի հիմնական կլանիչ, և ողջունելի է իշխանությունների հանձնառությունը՝ ուղղված միջազգային պահուստների առողջ բուֆերների պահպանմանը: ՀՀ ԿԲ-ն շարունակում է զգոնությամբ մշտադիտարկել ֆինանսական հատվածի ռիսկերը և շարունակել իր վերահսկողական գործիքակազմի և կարողությունների բարելավումը», – նշվում է հայտարարության մեջ։

ՀՀ ԿԲ խորհուրդը այս տարվա մարտի 18–ին 2023թ․–ի հունիսից հետո առաջի անգամ ավարտել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլը՝ թողնելով անփոփոխ՝ 6.75%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img