Հայաստանը հունիսին ԱՄՀ–ից կարող է ստանել 25մլն դոլարի հասանելիություն SBA համաձայնագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի/ԱՌԿԱ/ ԱՄՀ թիմը և ՀՀ իշխանություններն աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել քաղաքականությունների շուրջ՝ եռամյա «Պահուստային ծրագրի» շրջանակում հինգերորդ ամփոփիչ ստուգումն ավարտելու համար (Stand-By Agreement, SBA), նշվում է Իվա Պետրովայի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի հայտարարության մեջ մարտի 31-ից ապրիլի 10-ը Հայաստան կատարած այցի արդյունքում։

«Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից այս ամփոփիչ ստուգման քննարկումը նախատեսվում է հունիսին։ Այս հաստատումը հնարավորություն կտա օգտվելու շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլարից (18.4 միլիոն SDR)՝ «Պահուստային ծրագրի» մեկնարկից սկսած ընդհանուր հասանելիությունը հասցնելով շուրջ 149.9 միլիոն ԱՄՆ դոլարի (110.4 միլիոն SDR)», – նշվում է հաղորդագրության մեջ։

SBA համաձայնագրի մասին

2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է SBA-ի 36-ամսյա կանխարգելիչ ծրագիրը Հայաստանի համար, որն աջակցում է իշխանությունների ջանքերին՝ մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունությունը պահպանելու և ներքին տնտեսական օրակարգն առաջ մղելու համար։

Stand-by Arrangements-ը նախատեսում է, որ երկիրը ստանում է երաշխիք, որ կկարողանա ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև համաձայնեցված գումարի սահմանաչափը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի՝ դրա պայմանների պահմանման դեպքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով հատկացված միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման չափը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ

Բիզնեսի զարգացման ճանապարհին ընկերության հուսալի գործընկերն է Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով

Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը (ՎԻԴԵՈ)

IDBank-ի աջակցությամբ իրականացված Yerevan Spring ID Cup-ը մոտեցավ ավարտին։ Մրցաշարին մասնակցող 164 պատանիների միջև լարված պայքարի արդյունքում լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան իրենց մրցանակները

Մարտին Գալստյանը վերընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում

ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020թ․–ի հունիսից

ԿԲ–ն չի նկատում կապիտալի արտահոսք Հայաստանից տարածաշրջանային անորոշության ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկը տարածաշրջանային անորոշության ֆոնին Հայաստանից կապիտալի արտահոսք չի նկատում, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը

ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքըթողեց անփոփոխ՝ 6.5%

Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8%, և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img