100 միլիարդ դրամի պետական պարտատոմսերի ռեկորդային տեղաբաշխում՝ Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 29-ին Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ առաջին անգամ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների արդյունքում տեղաբաշխվել են ռեկորդային՝ ընդհանուր 100 միլիարդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր, իսկ ներդրողների՝ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը ավելին քան կրկնակի գերազանցել է տեղաբաշխման ծավալը՝ շուրջ 221.5 միլիարդ դրամ, հայտնում են բորսայի մամուլի ծառայությունից։

Այս ցուցանիշները աննախադեպ են թե՛ պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալի, թե՛ ներդրումային հետաքրքրության տեսանկյունից։ Աճուրդների արդյունքներն են․

1. AMGB1129A357 պետական պարտատոմս 11 տարի մարման ժամկետով, • Տեղաբաշխված ծավալ՝ 40 մլրդ դրամ, պահանջարկ՝ 94 մլրդ,

• Տեղաբաշխված ծավալ՝ 40 մլրդ դրամ, պահանջարկ՝ 94 մլրդ,

• Միջին կշռված գնի  եկամտաբերություն՝ 9.8579%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 9% ,

2. AMGN60294292 պետական պարտատոմս 5 տարի մարման ժամկետով,

• Տեղաբաշխված ծավալ՝ 20 մլրդ դրամ, պահանջարկ՝ 30 մլրդ,

• Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.7180%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.6%,

3. AMGN36294285 պետական պարտատոմս 3 տարի մարման ժամկետով, • Տեղաբաշխված ծավալ՝ 20 մլրդ դրամ, պահանջարկ՝ 36 մլրդ,

• Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.4904%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.4%, 4. AMGN60294300 պետական պարտատոմս 5 տարի մարման ժամկետով,

• Տեղաբաշխված ծավալ՝ 10 մլրդ դրամ, պահանջարկ՝ 31 մլրդ,

• Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.7342%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.6%,

5. AMGN36294277 պետական պարտատոմս 3 տարի մարման ժամկետով,

• Տեղաբաշխված ծավալ՝ 10 մլրդ դրամ, պահանջարկ՝ 30 մլրդ,

• Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.3683%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.4%,

«Պարտատոմսերի հանդեպ այս աննախադեպ պահանջարկն ու տեղաբաշխված ծավալը վկայում են ոչ միայն Հայաստանի պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության աճի, այլև՝ երկրի ֆինանսական համակարգի կայունության և ներդրումային գրավչության ամրապնդման մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img