Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 100.6 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 80.5 միլիարդ դրամի դիմաց՝ ապահովելով 24.9% աճ։ Հայաստանում գործող 17 բանկերից բոլորն աշխատել են բացառապես շահույթով։ Միաժամանակ, 12 բանկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացրել է իրենց շահույթը, մինչդեռ 5 բանկ ունեցել է շահույթի նվազում։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ շահութաբերության ցուցանիշով առաջատարների առաջին հնգյակում են Արդշինբանկը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ բանկը, Ինեկոբանկը և Էվոկաբանկը։ Առաջատար հնգյակին բաժին է ընկնում բանկային ամբողջ շահույթի 72.5%-ը կամ 72.96 միլիարդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Արդշինբանկը 2025 թվականի առաջին եռամսյակում դարձել է երկրի ամենաշահութաբեր բանկը՝ պահպանելով առաջատարի իր դիրքը։ Բանկի զուտ շահույթը կազմել է 35.7 միլիարդ դրամ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ստացված 25.4 միլիարդ դրամ շահույթի դիմաց (աճը՝ 40.9%)։

Ամերիաբանկը երկրորդ տեղում է՝ 16 միլիարդ դրամ շահույթով՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների 12.7 միլիարդ դրամի դիմաց (աճը՝ 26.1%)։

Երրորդ տեղը զբաղեցնում է Ակբա բանկը, որը 2025 թվականի առաջին եռամսյակում ստացել է 7.8 միլիարդ դրամի շահույթ՝ 2024 թվականի առաջին եռամսյակի 5.8 միլիարդ դրամի դիմաց (աճը՝ 34.1%)։

«ԱՌԿԱ»–ի վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ինեկոբանկը՝ 7.46 միլիարդ դրամ շահույթով, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, (7.48 միլիարդ դրամ) նվազել է 0.24%-ով։

Էվոկաբանկը եզրափակում է այս տարվա առաջին եռամսյակի լավագույն հնգյակը։ Բանկի շահույթը կազմել է 5.9 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների 3 միլիարդ դրամի համեմատ (աճը՝ 98%)։

Բանկերի շահույթի գծով վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» տեղեկագիրը, որը կազմվում է Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա։

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail – [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img