Յունիբանկը մեկնարկում է«Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը հայտարարում է «Դարձի՛ր միլիոնատեր» նոր ակցիայի մեկնարկի մասին, որը կտևի մինչև 2025թ. սեպտեմբերի 12-ը: Ակցիայի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեն շահելու արժեքավոր մրցանակներ, այդ թվում՝ 1 մլն դրամ, iPhone 16 Pro կամ Samsung Galaxy S25 Ultra սմարթֆոններ, ինչպես նաև կոնսիերժ ծառայություն, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Ամենամսյա խաղարկությանը մասնակցելու համար պետք է ակցիայի ընթացքում յուրաքանչյուր ամիս Visa Direct-ի միջոցով կատարել նվազագույնը 100 ԱՄՆ դոլարի (կամ այլ արժույթով համարժեք գումարի) փոխանցում՝ Յունիբանկի UNIMobile հավելվածով: Ամենամսյա խաղարկության հաղթողները կստանան iPhone 16 Pro կամ Samsung Galaxy S25 Ultra սմարթֆոն:

Գլխավոր մրցանակները՝ 1 000 000 դրամ արժեքով երկու սերտիֆիկատ, կխաղարկվեն այն հաճախորդների միջև, ովքեր ակցիայի անցկացման ընթացքում կկատարեն նվազագույնը երեք փոխանցում Visa Direct-ով՝ 1 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի (կամ այլ արժույթով՝ այդ գումարին համարժեք): Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով:

Լրացուցիչ մրցանակը՝ անվճար կոնսիերժ ծառայությունը, տրամադրվում է գլխավոր մրցանակի պայմանները կատարած բոլոր մասնակիցներին՝ մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը:

Visa Direct ծառայությունը Յունիբանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ և հարմար ձևով իրենց Visa քարտից կատարել փոխանցում աշխարհի 60-ից ավելի երկրների բանկերի կողմից թողարկված Visa քարտերին: Փոխանցումն իրականացվում է հաշված րոպեների ընթացքում՝ հաճախորդին հարմար ցանկացած պահի: UNIMobile հավելվածով փոխանցում իրականացնելու համար հարկավոր է ընտրել «Փոխանցում այլ քարտին», նշել ստացողի քարտի համարը, փոխանցվող գումարի չափն ու արժույթը:

Մենք գնահատում ենք մեր հաճախորդների վստահությունը և ձգտում ենք խրախուսել բանկի թվային ծառայությունից ակտիվորեն օգտվողներին: «Դարձիր միլիոնատեր» ակցիան ոչ միայն հնարավորություն է տալիս ստանալ արժեքավոր մրցանակներ, այլև նպաստում է ժամանակակից և արագ թվային փոխանցումների մասսայականացմանը:

Ակցիայի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.unibank.am

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img