Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում անցկացվեց «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որը միավորել էր տարբեր երկրների պետական պաշտոնյաների, դիվանագետների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և գիտնականների՝ քննարկելու գլոբալ մարտահրավերներն ու հնարավոր լուծումները, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Յունիբանկը հանդես եկավ՝ որպես «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր:

Ֆորումին աջակցելով, Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու առաջընթացը և նպաստելու Հայաստանի ներգրավվածությանը միջազգային երկխոսության հարթակներում։ «Երևանյան երկխոսություն» ֆորումին Յունիբանկը ներկայացրեց իր ներդրումային հնարավորություններն ու թվային նախաձեռնությունները:

Unibank Invest-ի միջոցով կարելի է առևտուր անել աշխարհի խոշորագույն բորսաներում, այդ թվում՝ NYSE, NASDAQ, LSE, XETRA և այլն: Ներդրողներին հասանելի են ավելի քան 30,000 բաժնետոմսեր և ETF-ներ, 20,000 պարտատոմսեր, ինչպես նաև արժութային զույգեր և այլ լրացուցիչ գործիքներ: Գործարքները կարելի է կատարել ժամանակակից վեբ տերմինալի և մոբայլ հավելվածի միջոցով:

Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը մասնակցեց նաև «Սոցիալական ալգորիթմ՝ տվյալների վրա հիմնված տնտեսության վերծանում» պանելային քննարկմանը: Փորձագետները քննարկեցին, թե ինչպես նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականության վրա հիմնված մոդերացիան, կարելի է ինտեգրել կարգավորող մեխանիզմներում՝ չվտանգելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Իր խոսքում Արարատ Ղուկասյանն անդրադարձավ թվային ֆինանսների և տվյալների կառավարման միաձուլմանը. «Բանկերը հարմարվում են այն աշխարհին, որտեղ տվյալներն արժույթ են, բայց այդ տվյալները պետք է պաշտպանված լինեն: Կարգավորումը պետք է լինի խելացի, ներդաշնակ և ապագային ուղղված»: Նա հավելեց. «Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ տեղեկատվությունը կարող է վերածվել տվյալների, որոնք վստահություն են ներշնչում, նվազեցնում են ծախսերը և բարձրացնում մրցունակությունը: Սա է հաջողության գրավականը: Յունիբանկում մենք օգտագործում ենք արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ, որը զգալիորեն մեծացրել է հայտերի մշակման արագությունն ու անաչառությունը՝ բացառելով մարդկային գործոնը: Կարո՞ղ ենք ավելին անել: Անշուշտ: Բայց սա պահանջում է համագործակցության ընդլայնում ոլորտում և ամբողջ հասարակությունում»:

Որպես Հայաստանում POS վարկերի քանակով առաջատար՝ Յունիբանկը սպառողական վարկերի հաստատման գործընթացներում կիրառում է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ: Յունիբանկի 25 տարվա վիճակագրական տվյալների վրա հիմնված գնահատման համակարգը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ վարկային որոշումներ կայացնել:

Պանելային քննարկման մասնակիցները կոչ արեցին անդրսահմանային համագործակցության սերտացմանը, տեխնոլոգիաների էթիկական օգտագործմանը, ինչը հնարավորություն կտա հավասարակշռել նորարարությունն ու հաշվետվողականությունը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img