Շուկայի կապիտալիզացիան հունիսին տարեկան կտրվածքով աճել է 39%-ով՝ գերազանցելով 460 մլրդ դրամը.Հայաստանի ֆոնդային բորսա

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Այս տարվա հունիսին ֆոնդային շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 39%-ով՝ գերազանցելով 460 մլրդ դրամը, հայտնում է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը՝ բացատրելով, որ հաշվարկման մեթոդաբանության վերանայումը հաշվի առնելով՝ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։ Նշվում է, որ հաշվետու ամսում բորսայական առևտրի ծավալը կազմել է մոտ 194 մլն դրամ՝ 213 գործարքներում, ինչը 8%-ով ավելի է 2024 թ.-ի հունիսի համեմատ։

Պարտատոմսեր

AMX առաջնային աճուրդների հարթակում պետական ​​պարտատոմսերի աճուրդների ընդհանուր ծավալը հունիսին կազմել է մոտ 43 մլրդ դրամ, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է մոտ 26 մլրդ դրամի 94 գործարք, ինչը 141%-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ «Սա վկայում է իրացվելիության և ներդրողների հետաքրքրության աճի մասին», – ասվում է զեկույցում։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 109%-ով՝ կազմելով ավելի քան 7.5 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 875 գործարք՝ հունիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 150 կորպորատիվ պարտատոմսերով։  «Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը», – նշել են AMX մամուլի ծառայությունում։

Ռեպո գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 5.7 մլրդ դրամ, ինչը 34%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հունիսին կնքվել է 51 ռեպո գործարք:

Արտարժույթի հարթակ

Հունիսին արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 1.1 մլրդ ՀՀ դրամ՝ 3 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 384 – 385.25 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 384․42 դրամ։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img