Fitch–ն ակնկալում է, որ Հայաստանի գնաճը կպահպանվի թիրախային մակարդակի շրջանակում մինչև 2027թ․–ը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանում գնաճը կմնա թիրախային մակարդակի շրջանակում մինչև 2027 թվականը, չնայած մեղմ հարկաբյուջետային քաղաքականությունը և դրամի կանխատեսվող չափավոր թուլացումը որոշակի ռիսկեր են ստեղծում։

«2025թ․–ին առաջին եռամսյակում գնաճի միջին մակարդակը կազմել է տարեկան կտրվածքով 3,3%, ինչը համապատասխանում է Կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշին՝ 3% (տարեկան +/- 1 տատանումների միջակայքով), ինչը 4%–ից վերանայվել է դեպի նվազում 2025թ․–ի հունվարից», – նշվում է գործակալության կայքում հրապարակված հաշվետվության մեջ։

Fitch-ի վերլուծաբանները նշում են, որ 2024 թվականից ի վեր վերաֆինանսավորման տոկոսադրույքները կրճատվել են ընդհանուր առմամբ 225 բազային կետով՝ հասնելով 6.75%-ի, և Fitch-ը այս տարի սահմանափակ է գնահատում հետագա նվազման հնարավորությունները։

«Դոլարիզացիայի մակարդակը մնում է բարձր (2025 թվականի մայիսին՝ ավանդների 47.6%-ը և վարկերի 32%-ը), սակայն նվազում է 2014 թվականին հասած համապատասխանաբար 72% և 66% գագաթնակետային ցուցանիշներից», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Հուլիսի 18-ին հրապարակված զեկույցում Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։

Գնաճի մասին

Ըստ ԱՎԾ–ի՝ այս տարվա հունիսին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.9%։ Ավելին, 2025 թվականի հունվար-հունիսին գները, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 3.1%-ով։

Կանխատեսումներ

Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 3% (±1%) մակարդակում։ Համաձայն Կենտրոնական բանկի այս տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կանխատեսվում է 3.4-3.2%, կախված սցենարից (A-B), 2026 թվականի համար կանխատեսումը կազմում է 3.2-2.9%, իսկ 2027 թվականի համար՝ 3.2-3.1%:

ՀԲ-ն կանխատեսում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 3.5% 2025 թվականին և 4%՝ 2026 թվականին։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանում գները կաճեն 3.3%-ով 2025 թվականին և 3%-ով՝ 2026 թվականին։ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 2.5%։ ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ տարեվերջին Հայաստանում գնաճը կկազմի 3.1%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img