Թրամփը կրկին կոչ է արել Փաուելին իջեցնել տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/.  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելին իջեցնել տոկոսադրույքները, հաղորդում է Finmarket-ը։  

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Դաշնային պահուստային համակարգի ղեկավարին  անվանել էր «Ջերոմ «շատ ուշացած» Փաուել» և այժմ անընդհատ օգտագործում է այս ձևակերպումն իր գրառումներում։

Ջերոմ «շատ ուշացած» Փաուելը պետք է հենց հիմա իջեցնի տոկոսադրույքները», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում:

«Այն վնասը, որը նա հասցրել է իր անընդհատ «շատ ուշացած»-ով, անհաշվելի է»:

Նա նաև ասել է, որ «քննարկում է Փաուելի դեմ խոշոր դատական ​​հայց ներկայացնելու հնարավորությունը Դաշնային պահուստային համակարգի շենքերի զանգվածային վերանորոգումը կառավարելու՝ նրա սարսափելի և ոչ կոմպետենտ աշխատանքի համար։

«3 մլրդ դոլար մի աշխատանքի համար, որը պետք է արժենար 50 միլիոն դոլար։ Վատ է», – գրել է նախագահը։

Թրամփը պարբերաբար քննադատել և վիրավորել է Փաուելին՝ պահանջելով տոկոսադրույքի իջեցում: Դաշնային պահուստային համակարգը (Fed) անցյալ տարվա դեկտեմբերից  պահպանել է իր հիմնական տոկոսադրույքը 4.25-4.5% միջակայքում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img