Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը հայտարարում է Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի նոր թողարկման մասին՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով։ Թողարկման ծավալը կազմում է 1.5 միլիարդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի նոյեմբերի 7-ը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Արտոնյալ բաժնետոմսեր կարող են ձեռք բերել՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձինք։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 390 դրամ է։ Նվազագույն ներդրման չափը՝ 1 միլիոն դրամ։

Ավանդների տոկոսադրույքների նվազման ֆոնին ներդրողները ցուցաբերում են մեծ հետաքրքրություն հուսալի ներդրումային գործիքների նկատմամբ։ Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերն անհատ և կորպորատիվ ներդրողներին հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել իրենց ներդրումային պորտֆելը և ստանալ բարձր եկամուտ:

Տեղաբաշխումից հետո բաժնետոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX), ինչը ներդրումներն ավելի գրավիչ է դարձնում, քանի որ արժեթղթերից ստացված եկամուտը չի հարկվում: 

Որպես շուկա ստեղծող հանդես է գալիս «Արմբրոկ» ընկերությունը։

Յունիբանկը շարունակում է ապահովել կայուն աճ և լինել Հայաստանի ֆոնդային շուկայի առաջատար մասնակիցներից մեկը։ Մինչ օրս բանկն իրականացրել է բաժնետոմսերի՝ 8, այդ թվում՝ 2 արտոնյալ թողարկում։ Մինորիտար բաժնետերերին բաժին է ընկնում բանկի կապիտալի մոտ 20%-ը։

Յունիբանկը հետևողականորեն իրականացնում է շահութաբաժնային քաղաքականություն՝ ապահովելով վճարումներ՝ ինչպես արտոնյալ, այնպես էլ՝ սովորական բաժնետոմսերի գծով։ 2023 թվականի արդյունքներով՝ շահութաբաժինների վճարմանն ուղղվել է ընդհանուր առմամբ 4.6 միլիարդ դրամ։ 2024 թվականի արդյունքներով՝ շահութաբաժինների չափը գրեթե կրկնապատկվել է և կազմել 8.2 միլիարդ դրամ:  

2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Յունիբանկը ցուցաբերել է կայուն աճ. շահույթը կազմել է 4.8 միլիարդ դրամ, կապիտալը՝ 53 միլիարդ դրամ։ Ակտիվներն աճել են 27 միլիարդ դրամով և կազմել 364 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 19 միլիարդ դրամով՝ հասնելով 311 միլիարդ դրամի։

Բանկի վարկային պորտֆելի որակի և շահութաբերության զգալի բարելավմամբ պայմանավորված՝ Moody’s-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշները մինչև B1 մակարդակ, հեռանկարը՝ կայուն:

Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի Ազդագիրը ՀՀ ԿԲ կողմից գրանցվել է 06.08.2025-ին՝ ՀՀ ԿԲ թիվ 1/265 Ա որոշման համաձայն, և հասանելի է www.unibank.am կայքում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img