ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Newmag-ի BOOK DONATION կրթական և բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է համալրել Հայաստանի մարզերում համայնքային գրադարանների գրքային ֆոնդը։ Նախագիծը նպաստում է ընթերցանության մշակույթի զարգացմանը և ընդլայնում է հեռավոր բնակավայրերի բնակիչների կրթական հնարավորությունները, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի մամուլի ծառայությունը։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր գրադարան ստանում է Newmag հրատարակչությունից 500 նոր գիրք հայերեն լեզվով, որոնք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի և նախասիրությունների համար՝ գեղարվեստական և դասական գրականությունից մինչև մանկական, զարգացնող և մասնագիտական։ Արդյունքում՝ տասնյակ գրադարաններ ողջ Հայաստանում կթարմացնեն իրենց գրքային ֆոնդերը և զարգացման նոր խթան կունենան։

Նախաձեռնության առաջին փուլում ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Գյումրիի և Գորիսի գրադարաններին։ Հատկապես խորհրդանշական էր բանկի մասնակցությունը Գորիսում կայացած միջոցառմանը, որտեղ օգոստոսի 15-ին՝ քաղաքի օրվա առթիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ գրադարանը ստացավ արժեքավոր նվեր՝ տարբեր ժանրերի 500 նոր գիրք Newmag հրատարակչության կողմից։ Տոնական մթնոլորտում անցկացված նվիրատվության արարողությունը դարձավ հանդիսության մի մասը և ընդգծեց մարզերում մշակույթի և կրթության զարգացման կարևորությունը։

«Կրթության, մշակույթի և ինքնազարգացման աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի առաքելության կարևոր մասն է։ Մենք համոզված ենք, որ հասանելիությունը որակյալ գրականությանը խթան կհանդիսանա ընթերցանության, կրթության և ինտելեկտուալ աճի համար, հատկապես՝ երիտասարդ սերնդի շրջանում», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

«BOOK DONATION-ը պարզապես գրքերի նվիրատվություն չէ։ Դա միանվագ ակցիա չէ, այլ՝ երկարաժամկետ նախաձեռնություն, որի նպատակն է մարզեր վերադարձնել ընթերցանության մշակույթը, ընդլայնել հասանելիությունը գրականությանը և գրադարանները դարձնել ժամանակակից կրթական կենտրոններ։ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությունը հնարավորություն է տալիս ընդլայնել ծրագրի ծավալները և մեծացնել դրա ազդեցությունը տեղական համայնքների զարգացման վրա», – նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

ՎՏԲՀայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img