Բնակարանի ձեռքբերում 0% տոկոսադրույքով. Յունիբանկի առաջարկը TOON EXPO 2025-ում   

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/.   Յունիբանկը կմասնակցի Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ TOON EXPO YEREVAN 2025-ին, որը կկայանա սեպտեմբերի 5-7-ը Մերիդիան կենտրոնում: Այս մասին հայտնում են Յունիբանկից։

Բանկն իր տաղավարում կներկայացնի շահավետ առաջարկներ՝ նպատակ ունենալով ավելի հասանելի դարձնել բնակարանի ձեռքբերումը: 

Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր առաջնային կամ երկրորդային շուկայում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար՝ առանց կանխավճարի և եկամուտների վերլուծության:

Վարկը տրամադրվում է մինչև 240 ամիս ժամկետով:  Բանկը շահավետ առաջարկ է մշակել նաև այն հաճախորդների համար, ովքեր արդեն իսկ ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում և ցանկանում են կատարել վերաֆինանսավորում:

Գործող վարկը կարելի է տեղափոխել Յունիբանկ՝ տարեկան տոկոսադրույքը սահմանելով 11.95%: 

Կառուցապատողից բնակարան, թաունհաուս կամ ավտոկայանատեղի ձեռք բերելու համար բանկն ընձեռում է տարաժամկետ ֆինանսավորման հնարավորություն:

Առավելագույն գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 0%: 

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան իրականացնել վարկերի նախահաստատումը հենց տեղում՝ Յունիբանկի տաղավարում: 

Ապահովելով լայն համագործակցություն կառուցապատողների հետ՝  Յունիբանկն ակտիվ աշխատում է hիփոթեքային վարկավորման ուղղությամբ, այդ թվում՝ պետական ծրագրերով:

2024 թվականին բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելը գրեթե կրկնապատկվել է: Յունիբանկը դարձել է նաև Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հիմնական մասնակիցներից մեկը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img