ՎԶԵԲ–ը և  ԵՄ–ն ընդլայնում են ՀՀ–ում փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին տրամադրվող աջակցությունը․ ծրագրի արժեքը 44 մլն եվրո է

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի/ԱՌԿԱ/ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունն (ԵՄ) ընդլայնում են Հայաստանում փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին տրամադրվող աջակցությունը՝ միաժամանակ ամրապնդելով երկրի ընդհանուր տնտեսական դիմակայությունը։

Թուրքիայի և Կովկասի հարցերով ՎԶԵԲ գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթին և ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսը «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» (RRWA) ծրագրի մեկնարկին նվիրված, Երևանում անցկացված միջոցառման շրջանակներում  ֆինանսավորման նոր փաթեթի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

RRWA ծրագիրը հիմնվում է ԵՄ-ն բիզնեսի համար ծրագրի – ՎԶԵԲ-ի վարկային գծի վրա, որի շրջանակում արդեն իսկ երկարաժամկետ ֆինանսավորում, տեխնիկական աջակցություն և խրախուսական դրամաշնորհներ են տրամադրվում տեղական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ)։

Այն հատուկ գործիքներ է ներդնում ՝ փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին, ինչպես նաև փախստականների համար զբաղվածության հնարավորություններ ստեղծող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։

2020-2023թթ․ ընթացքում Հայաստանում տեղահանված անձանց ուղղված աջակցության շրջանակներում Եվրոպական միությունը  հատուկ խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի տեղահանված անձանց կողմից հիմնադրված կամ նրանց աշխատանքի վերցնող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)՝ օգնելով խթանել կայուն տնտեսական ինտեգրումը և երկարաժամկետ օգուտներ ապահովել համայնքի համար:

Նախաձեռնությունը կներառի․

• Հատուկ վարկային գծեր և պորտֆեյլի ռիսկերի բաշխման մեխանիզմներ տեղական գործընկեր ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) հետ՝ փախստականներին աջակցող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից հիմնադրված բիզնեսների համար։

• Առաջին վնասի ռիսկի ծածկույթ և հակադարձ երաշխիքներ՝ ՄՖՀ-ների և ՎԶԵԲ-ի համար ռիսկերը մեղմելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ընդլայնել վարկավորման ծավալները։

• ՄՓՄՁ-ների կարողությունների զարգացում ՎԶԵԲ-ի փոքր բիզնեսի խորհրդատվական ծրագրի միջոցով։

• Վարկի գումարի մինչև 35%-ի չափով խրախուսական դրամաշնորհներ՝ համապատասխան ՄՓՄՁ-ների համար՝ ներդրումային ծախսերը կրճատելու և փախստականների ինտեգրումը հեշտացնելու համար։

Ընդհանուր առմամբ, մինչև 44 միլիոն եվրո ֆինանսավորում է նախատեսվում ուղղել շահառուներին: Ֆինանսավորման փաթեթը ներառում է 10.7 միլիոն եվրո ներդրումների խրախուսման համար, որոնցից 8 միլիոնը տրամադրվում է Եվրոպական միության կողմից, իսկ մնացածը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից:

Նախատեսվում է, որ Ծրագրին կմասնակցեն հինգ հայկական առևտրային բանկեր և մեկ լիզինգային ընկերություն՝ հաջորդ 18 ամիսների ընթացքում տրամադրելով մինչև 44 միլիոն եվրո վարկ: Վարկառուներն իրենց վարկի գումարի մինչև 35%-ը կստանան խրախուսական դրամաշնորհների տեսքով, ինչը իրենց բիզնեսը սկսելիս կապահովի այդքան անհրաժեշտ ֆինանսական բարձիկը։

RRWA ծրագիրը շեշտադրում է Հայաստանում ներառական տնտեսական աճը և դիմակայությունը, մասնավորապես խոցելի խմբերի համար, խթանելու ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի հանձնառությունը: Արտոնյալ պամաններով ֆինանսավորման, ռիսկերի բաշխման մեխանիզմների և կարողությունների զարգացման նպատակային աջակցության համադրության միջոցով ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի տնտեսությանը փախստականների կայուն ինտեգրմանը:

1992թ-ին Հայաստանում իր գործառնությունները մեկնարկելուց ի վեր ՎԶԵԲ-ը մոտ 2․5 միլիարդ գումար է ներդրել երկրում 231 նախագծերի շրջանակում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img