Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում համատեղ իրականացրել են լճի ափերից մեկը պլաստիկից ու թափոններից մաքրելու աշխատանքներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այս անգամ Ակբա բանկի աշխատակիցներին էին միացել նաև իրենց ընտանիքի անդամները։

Աշխատանքների արդյունքում Սևանա լճի ափերից մեկը մաքրվել է թափոններից և կենցաղային աղբից, որից հետո այն ուղարկվել է վերամշակման։

«Ծրագրի նպատակը ոչ միայն տարածքը պլաստիկից և այլ թափոններից մաքրելն ու մարդկանց իրազեկելն է, այլև այդ թափոնները հետազոտելն է։ Մեր նպատակն է հասկանալ, թե ինչ տեսակի աղբ կա այստեղ, որպեսզի ապագայում փորձենք կանխել Սևանա լճի աղտոտումը: Այն աղբը, որը հնարավոր է վերամշակել, մենք այսօր տարանջատում ենք և ուղարկում վերամշակման»,- նշել է NABU-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։

Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության գործընկերությունն ավելի քան տասը տարվա պատմություն ունի, որի ընթացքում համատեղ բազում նախագծեր են իրականացվել՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրերից մինչև գյուղական տուրիզմի զարգացում ու շրջակա միջավայրի բարելավում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img