Արմեն Քթոյանն ընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.  ՀՀ ԱԺ-ն Արմեն Քթոյանին ընտրեց  ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի  անդամ։ Նրա թեկնածությունը առաջադրել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։

Քթոյանի թեկնածության համար քվեարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին կայացած ԱԺ նիստում։ Խորհրդարանի բոլոր 65 պատգամավորները քվեարկել են Քթոյանի օգտին։

Արմեն Քթոյանը ծնվել է 1978 թ.-ին Հրազդան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ինժեներատնտեսագիտական ֆակուլտետը: 2003-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան:  2017 թվականի մայիսից կատարում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության և տվյալագիտության ամբիոնի վարիչի պարտականությունները:  Որպես փորձագետ՝ ներգրավվել է Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, «Կոնրադ Ադենաուեր», «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամների, Հանրային քաղաքական հետազոտությունների, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների ծրագրերում ու հետազոտություններում:

2022 թ.-ից նա «Ֆասթ Կրեդիտ Քեփիթալ» ՍՊԸ-ի խորհրդի անդամ է, որը 2022 թ.-ի նոյեմբերին վերակազմավորվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի։

Գիտական հոդվածների հեղինակ է, անկուսակցական: Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img