ՀՆԱ–ի նկատմամբ Հայաստանի պետական պարտքի հարաբերակցությունը կկայունանա 50-60%–ի միջակայքում․ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հաշվի առնելով հայկական դրամի կանխատեսվող փոխարժեքը՝ ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը միջնաժամկետ հեռանկարում կկայունանա 50-60%–ի միջակայքում, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Մասնավորապես, մեր կանխատեսմամբ, ցուցանիշը կհասնի 54%–ի, իսկ հետագա տարիներին կգրանցի նվազման միտում», – ասաց նա ԱԺ–ում 2026թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

 Խոսելով ռիսկերի մասին՝ նախարարը նշեց, որ դրանք վերահսկվում են երկու հիմնական գործիքներով։

«Առաջինը մակրոպահուստների ձևավորումն է, որը ներդրվել է երկու տարի առաջ և նպատակաուղղված է բացասական տնտեսական ցնցումների հետևանքով հարկերի ոչ բավարար հավաքագրման ռիսկերի մեղմացմանը», – ասաց նա։

Որպես երկրորդ գործիք՝ Հովհաննիսյանը նշեց ՀՆԱ–ից 1%–ի չափով մշտական իրացվելիությունը միասնական գանձապետական հաշվում, որը նախատեսված է ցանկացած այլ ռիսկի կառավարման համար։

ԱՎԿ–ի տվյալներով, Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի օգոստոսի 31–ի դրությամբ կազմել է ավելի քան 14,13 մլրդ դոլար։ Ընդհանուր պարտքի կառուցվածքում ավելի քան 6,88 մլրդ դոլարը բաժին է հասնում արտաքին պարտքին (որից ավելի քան 6,36 մլրդ դոլարը կառավարության պարտքն է, 522,3 մլն դոլարը՝ ԿԲ–ի պարտքը), իսկ ներքին պարտքը կազմում է 7,24 մլրդ դոլար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img